ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում համախմբվելու հանուն Վարդան Ղուկասյանի
Ներքաղաքական
Սիրելի՛ հայրենակիցներ,
ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում աշխարհի տարբեր երկրներում բնակվող բոլոր հայերին միանալ Վարդան Ղուկասյանին աջակցող ակցիային։
Մարտի 3-ին, ժամը 13:00-ին, մենք հավաքվելու ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև, և կարևոր է, որ այդ օրը յուրաքանչյուրիդ ձայնը հնչի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։
Կոչ ենք անում բոլորիդ՝ ձեր բնակության երկրում ներկայանալ ԱՄՆ դեսպանատան մոտ, իսկ ԱՄՆ-ում՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ մոտ , և բարձրացնել ձեր ձայնը Վարդան Ղուկասյանի պաշտպանության համար։
ԱՄՆ իշխանությունները պետք է տեսնեն և արձանագրեն, որ նա վայելում է հասարակության վստահությունն ու հարգանքը, և նրա հնարավոր արտաքսումը կամ արտահանձնումը կարող է վտանգել նրա անվտանգությունը ։
Սա վճռորոշ պահ է՝ միասնականությամբ և վճռականությամբ պաշտպանելու արդարությունը։
Յուրաքանչյուրդ կարող եք մեծ ազդեցություն ունենալ՝ ձեր մասնակցությամբ ցույց տալով, որ անտարբեր չենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։
Միացե՛ք, կանգնե՛ք արդարության կողքին, և ապահովե՛նք, որ մեր ձայնը ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի լսելի լինի ամբողջ աշխարհում!
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02VycD7YW81eM6V1MS8ErSwKTZ6dhFk9cPUZcbFJEpNbjmL4BZh9rZiSf34NNZ5N66l&id=100090749199088
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02VycD7YW81eM6V1MS8ErSwKTZ6dhFk9cPUZcbFJEpNbjmL4BZh9rZiSf34NNZ5N66l&id=100090749199088