Ցավալի է, որ այսօր Հայաստանը լուռ է, պետք է թնդար Զորավար Անդրանիկի անունը. Աբգար Ափինյան

Ներքաղաքական

Փետրվարի 25-ին լրացավ ֆիդայական շարժման ականավոր դեմքերից մեկի` Զորավար Անդրանիկի ծննդյան 160-ամյակը: Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865թ.-ին Արեւմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար բնակավայրում: Դեռեւս պատանի հասակում ըմբոստանալով թուրքական սոցիալական եւ ազգային ճնշման դեմ` դարձել է ֆիդայի, ղեկավարել ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Չհավատալով երիտթուրքերին` նա համոզված է եղել, որ նրանց, այսպես կոչված «հեղափոխությունը», միայննորաղետներկբերիհայժողովրդին։

Օրվա առթիվ Երեւանի «Զորավար Անդրանիկ» թանգարանի համահիմնադիր եւ տնօրեն Ժորժետա Առաքելյան-Բեգլարյանի նախաձեռնությամբ՝ թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցում էին արվեստագետներ, պատմաբաններ, դպրոցականներ։ Իսկ թե որքանով մեծանուն զորավարի հոբելյանը երկրի մակարդակով նշվեց պատշաճ, «Իրավունք»-ը պարզեց Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻՑ, ով եւս ներկա էր միջոցառմանը:

Պարոն Ափինյան, մեծն Զորավարի ծննդյան 160-ամյակն արդյո՞ք չպետք է նշվեր պետական մակարդակով:

Ցավալի է, որ այսօր Հայաստանը լուռ է: Պետք է ամբողջ Հայաստանը խոսեր, պետք է թնդար Անդրանիկի անունը: Այս օրն իսկապես սովորական օր չէ, այլ Անդրանիկի՝ մեծագույն հայի 160-ամյակն է, բայց Հայաստանը լուռ է: Մարդիկ զբաղված են խրախճանքներով, զբաղված են ժամանցային խնդիրներով, ծափ են զարկում չգիտես ինչի համար: Այսօր ինքնագնահատման օր է, այսօր ինքնաճանաչման օր է, որովհետեւ Զորավար Անդրանիկն այն մեծերի թվին է պատկանում, ում անձը, ում խոսքը, ում կենսագրությունը ամեն օր պետք է դրվի հայ ազգի առաջ, որպեսզի ճանաչենք ինքներս մեզ: Եզակի մարդիկ կան, որոնց միջոցով մենք ճանաչում ենք ինքներս մեզ: Խոսքը պարտություն չտեսած Զորավարի մասին է, ով շատ-շատ դժվարություններ հաղթահարեց, բայց պահեց հայի պատիվը: Այսօր Զորավար Անդրանիկ ասելով՝ մենք հասկանում ենք պարզորեն հաղթանակ, որովհետեւ իրենից վախեցել են թուրք փաշաները: Երբ թուրք հրամանատարը մեծ զորքով գալիս էր Անդրանիկի ուղղությամբ եւ պահանջում էր, որ հանձնվի, պատասխանում էր. «Քեզ նման մարդիկ՝ ես շա՛տ եմ տեսել: Հիմա քեզ փորձելու ու քեզ հաղթելու ժամանակն է»: Ու նա միշտ հաղթանակներ է տարել: Սեբաստացի Մուրադը պատմում էր, որ անհնար էր նրա հետ միասին մենք ուրախությամբ չգնայինք մարտի, որովհետեւ լավագույն ձեւով ընտրել գիտեր, զինվորներին ոգեւորել գիտեր: Մենք, ասում է, քայլում էինք, իսկ նա նայում էր իր շուրջը եւ մտածում, թե որտեղ կարելի էր հարմար դիրք բռնել: Մեծագույն Զորավարը մշտապես աշխատանքի մեջ էր: Մեր ազգի այսօրվա նեղ վիճակից մենք դուրս ենք գալու ամեն ինչի միջոցով: Սա վստահաբար եմ ասում, որովհետեւ Անդրանիկը մարդ խորհրդանիշ է ազգային ինքնության եւ թող հայ ժողովուրդն այսուհետեւ հայ ասելով՝ չպատկերացնի պարտվող, չպատկերացնի վիճող, չպատկերացնի թշնամու առաջ գլուխ խոնարհող անձ: Զորավար Անդրանիկը մեզ սովորեցրեց ապրել ինքնավստահ, ապրել արժանապատիվ, որովհետեւ հային սազում է միայն մի բան՝ հաղթանակ: Թուրքերի հետ, երբ մենք ճակատ ճակատի դուրս ենք եկել, բոլոր ճակատամարտերը ավարտվել են հաղթանակով: Խոսքը հայերի եւ Թուրքիայի մասին է: Այն Օսմանյան Թուրքիայի, որը 90 միլիոն է եւ հիմա շատանում են: Երբեք չի եղել, որ ճակատ ճակատի դուրս գանք, ու հայը պարտվի: Մի՛շտ հաղթել ենք, վկան` Սարդարապատը: Իսկ եթե հանկարծ ետ ենք քաշվել եւ տարածք ենք զիջել՝ միշտ եղել են դավաճանություններ: Այս պահը թող հայերս նկատի ունենանք: Եթե դուք տեսնում եք անկում ու կորուստ, ապա իմացեք, որ այդ գործի մեջ դավաճանի մատն է խառը: Զորավար Անդրանիկ նշանակում է՝ դուրս վանենք Հայաստանից բոլոր տեսակի դավաճաններին:

Իսկ այսօր զորավարանդրանիկների պակաս ունի՞ Հայաստան աշխարհը:

Շատ ունենք պակաս, որովհետեւ մեր կրթական սխալ համակարգի հետեւանքով մեր ժողովրդին, երիտասարդ սերնդին հետ վարժեցրինք: Նրանք Րաֆֆի չեն կարդում: Ես չեմ մեղադրում երեխաներին, որովհետեւ ամեն ինչ ազգը պետք է կառավարի, ու մեր կառավրությունը, եթե լիներ կառավարություն, նա պիտի կառավարեր նաեւ այդ պրոցեսը: Բայց այսօր ծրագրից հանված է Րաֆֆին, ծրագրերից հանված են հին եւ միջնադարյան գրականությունը: Դրանով մենք կտրել ենք մեր երիտասարդ սերնդին մեր ակունքներից, որով ինքը պետք է հզորանար: Անդրանիկի պակասը պետք է մենք՝ գրողները եւ լրագրողները, փորձենք միասին լուծել, որովհետեւ այս խնդիրը շատ կարեւոր է եւ, ցավոք սրտի, մենք նաեւ գիտենք, որ շատերը ծառայում են Հայաստանի դեմ: Մենք նաեւ ԶԼՄ-ներ ունենք, որոնք մեր ազգի դեմ են գործում: Դա սարսափելի իրողություն է, երբ, օրինակ, կարող եք տեսնել ծածանվող ադրբեջանական դրոշ: Դա սոսկալի է: Մեր դեմ Ալիեւը խոսում է, եւ շուրջ 20 րոպե հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվում է այն, որ Ալիեւը հայհոյում է մեզ: Ինչպե՞ս կարելի է դա թույլ տալ: Մեր էկրաններից պետք է խոսի Զորավար Անդրանիկը, մեր էկրանից պետք է խոսի Սոս Սարգսյանը, Հովհաննես Թումանյանը: Հետեւությունս այն է, որ նոր Անդրանիկներ պետք է ծնենք եւ դրա համար կար պարարտ հող Սովետական Հայաստանում:

Ես ցավը տանեմ Սովետական Հայաստանի, կյանքին մատաղ Խորհրդային Հայաստանի: Ինչ ազգայնական երկիր էին կառուցել, հիշո՞ւմ եք: Սոցիալիստական էր, բայց ամբողջովին լցված ազգային մտայնությամբ: Ես Հայաստանի զավակ եմ, կրթություն եմ ստացել Խորհրդային Հայաստանում, նաեւ Երեւանի պետական համալսարանի սան եմ եւ հիշում եմ, որ ամբողջ մեր դասերը միայն հայրենասիրություն էին: Ճիշտ է, կար նաեւ հսկողություն: Եթե ինձ 70-ական թվականներին առաջարկեին ուսումս շարունակել Սորբոնում, ապա երբեք չէի համաձայնի, որովհետեւ իմ Երեւանի պետական համալսարանում դասախոսում էին անվանի դասախոսներ: Այստեղից հետեւություն, որ մենք այժմ պետք է տեւական դաստիարակչական աշխատանք սկսենք: Ոչինչ միանգամից չի ձեւավորվելու: Այն հաղթական սերունդը, որը հաղթեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, դաստիարակվել է 70-ական թթ. տեւական աշխատանքի շնորհիվ: Տա Աստված, որպեսզի կարողանանք ունենալ ազգային կառավարություն, ինչը կմղվի նոր սերնդի դաստիարակության գործին:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում