Նիկոլայ Իվանովիչն ասում էր՝ «ինչպե՞ս կարող եք իշխանությունը տալ այդ հիմարիկին». Բաբուխանյան

Ներքաղաքական

ԼՐԱՑԱՎ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 28-ին, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գուժեց, որ 94 տարեկանում իր մահկանացուն է կնքել ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, մարդ-դարաշրջան, յուրահատուկ ճակատագրի տեր եւ եզակի պետական գործիչ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ: Նա Հայաստանի Հանրապետության միակ օտարերկրացի ազգային հերոսն էր, ով ամեն մի հայի սրտում նախ կմնա, որպես Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնության հասած մեծ բարեկամ: Նիկոլայ Իվանովիչի հուղարկավորության օրը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց մարդաշատ էր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նախաձեռնությամբ՝ ծաղիկներ խոնարհեցվեցին, ցավակցական խոսքեր հնչեցվեցին՝ երախտիքի ու հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակի առաջ:

«Իրավունք»-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ անդրադառնալով տարելիցին՝ ընդգծեց, որ Նիկոլայ Ռիժկովի աջակցությունը մեր ազգի եւ պետության զարգացման, հատկապես աղետի գոտու վերականգնման գործում, անուրանալի է:

Նիկոլայ Իվանովիչի հետ միասին աշխատել եմ երկար տարիներ, երբ նա հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամության հանձնաժողովի ռուսական կողմի նախագահն էր, ես էլ հանձնաժողովի անդամ էի: Նա ամբողջ սրտով սիրում էր հայ ժողովրդին, Հայաստանը եւ նպաստում էր Արցախի հարցի լուծմանը, Հայոց ցեղասպանության ընդունմանը, տնտեսական համագործակցությանը: Իհարկե, իր գործունեությունը հայական դաշտում սկսել է ակտիվ երեւալ, երբ լինելով Խորհրդային միության մինիստրների նախագահ, այսինքն՝ վարչապետ, 1988 թվականին անմիջապես շտապեց օգնության հասնել աղետի գոտուն: Խորհրդային միությունը մեծագույն աջակցություն ցուցաբերեց Հայաստանին եւ հայ ժողովրդին՝ երկրաշարժից հետո՝ ուղարկելով բժիշկներ, փրկարարներ, տեխինիկա, շինանյութ, գումար: Խորհրդային միությունը կանգնեց հայ ժողովրդի թիկունքին եւ կարողացավ շատ կարճ ժամանակում մեծ ծավալի աշխատանքներ կատարել աղետի գոտում:

2018 թվականին Նիկոլայ Ռիժկովը վերջին անգամ եկավ Հայաստան եւ այսօրվա իշխանության օրոք այլեւս երբեք նա ոտք չդրեց իր համար հարազատ դարձած երկիրը: Ի՞նչ տեղի ունեցավ նրա վերջին այցի ժամանակ:

Ապրիլին էր, մենք նիստ էինք անում, իսկ Հայաստանում ներքաղաքական կյանքն արդեն գլխվայր շուռ էր եկել: Նիկոլայ Իվանովիչն անդրադարձավ Նիկոլին եւ ասաց. «Ինչպե՞ս կարող եք իշխանությունը տալ այդ հիմարիկին»: Այդ «հիմարիկ» բառը լսելուն պես՝ նիկոլականներն օդ էին բարձրացել, այդ թվում՝ կլասիկը՝ Էդմոն Մարուքյանը: Կան այսօր մարդիկ, որոնք գտնվում են ընդդիմության շարքերում, բայց այն ժամանակ նույնիսկ չլինելով «Ելք» դաշինքի անդամ՝ հիստերիայի մեջ էին ընկել: Ես ստիպված ձեռքս խփեցի սեղանին եւ ասացի՝ ձայններդ կտրե՛ք, հասկանո՞ւմ եք, թե ով է ձեր դիմաց նստած, ում դեմ եք ձեր ագրեսիան դրսեւորում: Կլասիկը թողեց փախավ նիստից, մնացածը դեռ բորբոքված խոսում էին:

Ի դեպ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հուղարկավորությանը Հայաստանը մասնակցեց ընդամենը փոխվարչապետի մակարդակով, մինչդեռ Ֆրանսիայի հերոս Միսակ Մանուշյանի վերահուղարկավորությանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սա այս իշխանության դեմքն է, որ մեր ազգային հերոսի հուղարկավորությանը գնում է ոչ թե երկրի նախագահը, որը հենց դրա համար էլ այդ պաշտոնը ստեղծված է, որպեսզի նա ներկայացուցչական այդպիսի ֆունկցիաներ կատարի, ոչ թե ոչ բարով վարչապետը՝ որպես երկրի ղեկավար, այլ՝ ավելի ցածր դասի չինովնիկ: Եզրակացությունն այս ամենից այն է, որ Հայաստանն այստեղ էլ ցույց տվեց իր քաղաքական ուղղվածությունը: Նիկոլայ Ռիժկովը ռուսական, սովետական գործիչ էր եւ, բնականաբար, Նիկոլի համար ավելի հոգեհարազատ է գնալ Մյունխեն կամ Փարիզ, բայց չգնալ Մոսկվա: Բայց սրանք չէ, որ հայ ժողովրդին են ներկայացնում, այդ օրերին հայ ժողովուրդը սգում էր Նիկոլայ Ռիժկովի մահը եւ մեզ հետ միասին հարգանքի տուրք էր մատուցում ՌԴ դեսպանատան դիմաց՝ ծաղիկներ խոնարհեցնելով նրա լուսանկարի առաջ:

«ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ ԱՊՐԵԼ Է ԱՆԿԵՂԾ ՈՒ ՊԱՐԿԵՇՏ ԵՎ ՍՈՎՈՐ ՉԷՐ ԹԱՔՑՆԵԼ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ»

Ի դեպ, 2018 թվականին Ռիժկովի հայտնի դարձած «հիմարիկ» արտահայտությունը շատ արագ ընկավ դեռ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ականջը, եւ նա Հայաստան ժամանած ռուս պատգամավորներից որոշեց հանդիպել միայն ՌԴ ընդդիմադիր ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի եւ նրա տեղակալ Վիկտոր Վոդոլացկիի հետ: Չնայած կար նախնական պայմանավորվածություն, բայց այդպես էլ չկայացավ նրա հանդիպումը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: Տեղի ունեցածի մասին «Իրավունք»-ն այն ժամանակ զրուցել է Կ. Զատուլինի հետ:

«Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ, որին ես ներկա չեմ էլ եղել, Նիկոլայ Ռիժկովն իրենց կարծիքով՝ վիրավորական է խոսել Փաշինյանի հնարավորությունների մասին: Անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ես դրա համար ինչու եմ «մեղավոր» «Ելք»-ի պատգամավորների առաջ, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել: Մինչդեռ մարդիկ, ովքեր հավակնում են Հայաստանում ամեն ինչի՝ ամենաբարձր պաշտոնների, ազգային լիդերության, առնվազն պետք է օգուտ քաղեին այդ հանդիպումից ու հնարավորությունից, ոչ թե փիառվեին Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլայ Ռիժկովը հայ ազգի հերոսն է, 90 տարի ապրել է անկեղծ ու պարկեշտ եւ սովոր չէ թաքցնել իր տեսակետը: Ես իրենից երիտասարդ եմ եւ ոչ թե պատգամավորական, այլ մարդկային էթիկան ինձ թույլ չի տալիս ու իրավունք էլ չունեմ իրեն ասելու, թե ինչպես խոսել կամ ինչ խոսել», - մեզ հետ զրույցում շեշտել էր Զատուլինը:

Հավելենք նաեւ, որ այս մասին այն ժամանակ «Իրավունքն» առիթ է ունեցել պարզելու նաեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Մեր հարցին, թե այդքան նեղսրտե՞լ էիք Ձեզ ուղղված ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի խոսքերից ու որոշեցիք անձամբ չգնալ ռուս պատգամավորների հետ հանդիպման, Փաշինյանն արձագանքել էր. «Եկեք ես դա չմեկնաբանեմ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)