Լապորտան «Բարսելոնայի» ֆինանասական փրկությունը կապում է Ադրբեջանի հետ
Սպորտ
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և ակումբի ղեկավարության անդամներ Ժոան Սոլերը և Խավիեր Պուչն ուղևորվում են Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Պաշտոնական այցի հիմնական նպատակը «Բարսելոնայի» ակադեմիայի ստեղծումն է, սակայն նրանք կօգտվեն առիթից՝ նոր ֆինանսական համագործակցություններ քննարկելու համար։
Լապորտան հանդիպում կունենա ադրբեջանցի գործարար Ադնան Ահմադզադեի հետ, որը ղեկավարում է Azchemco ընկերությունը։ Վերջինս Լապորտայի ծանոթներից է և նախկինում ներկա է եղել ակումբի 125-ամյակի տոնակատարությանը։ Նրա հետ բանակցությունները կարող են կարևոր լինել «Բարսելոնայի» տնտեսական ծրագրերի համար։
Հիշեցնենք, որ սա Լապորտայի առաջին այցը չէ Ադրբեջան․ անցած նոյեմբերին նա մասնակցել էր COP29 միջազգային համաժողովին՝ նաև քննարկելով ակումբի ֆինանսական ապագան։
https://iravunk.com/sim/?p=306641&l=am/