ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ ԹՐԱՄՓԸ ԿՄԻԱՑՆԻ «Բ» ՊԼԱՆԸ, ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ԱՅՍՕՐ

Վերլուծություն

­Մեկ հարց եւս մնում է ա­ռաջ­նա­յին՝ իսկ ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա բա­նակ­ցութ­յուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=306632&l=am) կա­րո՞ղ են հան­գեց­նել վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, թե՞ գե­րիշ­խող է ռիս­կը, որ ինչ-որ պա­հի դրանք կանգ կառ­նեն: Ի­հար­կե, կանգ առ­նե­լու տար­բե­րա­կը միշտ էլ կա: Ա­ռա­վել եւս, որ Ս­տամ­բու­լում կա­յա­ցած ռուս-ա­մե­րիկ­յան այս «դես­պա­նատ­նե­րի» հետ կապ­ված հան­դիպ­ման փո­խա­րեն նա­խա­պես ծրագր­ված էր Սաուդ­յան Ա­րա­բիա­յում բա­նակ­ցութ­յու­նն­երի եւս մեկ փուլ: Բայց այն, ըստ էութ­յան, փո­խա­րին­վեց Ս­տամ­բու­լով:

­Բայց մյուս կող­մից, ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը դան­դա­ղեց­նե­լու հար­ցում կա մեկ գոր­ծոն: Այն է՝ բա­նակ­ցութ­յու­նն­երը դժվար է ա­ռաջ տա­նել, քա­նի դեռ Թ­րամ­փը չի կա­րո­ղա­ցել պար­տադ­րել Զե­լենս­կուն՝ ա­ռաջ գնալ բա­ցա­ռա­պես այդ օ­րա­կար­գով: Հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե Զե­լենս­կին մին­չեւ վերջ հա­մա­ռի, ա­պա ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­ներն էլ կա­րող են ըն­թաց­քը փո­խել դե­պի «Բ» պլան: Զե­լենս­կին էլ, մին­չեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նագ­րի տակ իր ստո­րագ­րութ­յու­նը դնե­լը, նախ պետք է ստո­րագ­րի 500 մի­լիար­դի մա­սին Թ­րամ­փի պա­հան­ջած «ղա­զագ­րի» տակ, ո­րը Ուկ­րաի­նա­յին (ե­թե Զե­լենս­կուն հե­տո հա­նեն) կզրկի այս ընդ­հան­րա­կան գոր­ծըն­թա­ցից հետ քաշ­վե­լու ա­մեն մի հնա­րա­վո­րութ­յու­նից: Այ­սինքն, ու­նե­ցած հիմ­նա­կան սե­փա­կա­նութ­յուն­ներն ԱՄՆ-ին հանձ­նե­լով, Ուկ­րաի­նան պար­զա­պես ար­դեն չի կա­րող ու­նե­նալ այն ռե­սուր­սը, որ լուրջ բա­նակ պա­հի, էլ ուր մնաց՝ պա­տե­րազ­մի մեջ մտնի: Փոր­ձում են այդ պայ­մա­նագ­րի մեջ նե­րա­ռել ԱՄՆ-ի վրա Ուկ­րաի­նա­յին պաշտ­պա­նե­լու պար­տա­վո­րութ­յուն դնե­լու դրույթ, չի ստաց­վում: Այդ նպա­տա­կով Մակ­րո­նը մին­չեւ իսկ հա­սավ Վա­շինգ­տոն, բայց, ինչ­պես օ­րի­նակ Politico-ն­ է գնա­հա­տում, դա ձա­խող­ված, բա­ցար­ձա­կա­պես ան­հա­ջող այց էր՝ «ժա­մա­նա­կի վատ­նում»: «Խո­րա­մանկ» մե­խա­նիզմ էին մտա­ծել, թե եվ­րո­պա­ցի­նե­րը կգնան Ուկ­րաի­նա՝ որ­պես անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վոր, բայց թող ԱՄՆ-ն­ էլ եվ­րո­պա­ցի­նե­րի անվ­տան­գութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րի: Ան­գամ զա­վեշտ է հնչում՝ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վո­րի՝ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վոր, ո­րից, ի­հար­կե, Թ­րամ­փը հրա­ժար­վեց տի­պիկ բիզ­նես-բա­ցատ­րութ­յու­նով՝ ԱՄՆ-ն հա­նուն ին­չի՞ պետք է ձեր վրա փող ծախ­սի:

­Մի խոս­քով, 500 մի­լիար­դի մա­սին պայ­մա­նա­գի­րը Զե­լենս­կին պետք է վա­ղուց ստո­րագ­րած լի­ներ, բայց բրի­տա­նա­ցի­նե­րը թույլ չեն տա­լիս՝ նաեւ չա­ռա­ջար­կե­լով Թ­րամ­փին պա­տաս­խա­նե­լու ո­րե­ւէ ռեալ մե­խա­նիզմ: Ու հի­մա, Թ­րամ­փը մի վեր­ջին փորձ է ձեռ­նար­կել՝ հրա­պա­րա­կավ այ­սօր Զե­լենս­կուն կան­չե­լով Վա­շինգ­տոն՝ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու: Կգ­նա՞, կամ գնա­լու դեպ­քում կստո­րագ­րի՞. ի­րա­վի­ճա­կը հենց այդ փու­լում է:

Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րեին Զե­լենս­կին շա­րու­նա­կում էր պնդել, թե ոչ մի 500 կամ նույ­նիսկ՝ 100 մի­լիար­դի պարտք էլ չի ճա­նա­չում: Բայց դա դեռ ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ չի գնա կամ չի ստո­րագ­րի: Հաշ­վի առ­նե­լով հենց հի­շա­տակ­ված «Բ» պլա­նը:

Այ­սինքն, իսկ Թ­րամ­փին պե՞տք է, որ Զե­լենս­կին գնա եւ ստո­րագ­րի: Այն է՝ խո­շոր հաշ­վով ի՞նչ է նրա ու­զա­ծը: Այդ մա­սին Թ­րամփ կրտսե­րը շատ պարզ ար­տա­հայտ­վեց. «Ան­կեղծ ա­սած, չեմ կա­րող պատ­կե­րաց­նել, որ ինչ-որ մե­կին ճիշտ մտքում ընտ­րի Ուկ­րաի­նան որ­պես դաշ­նա­կից, երբ Ռու­սաս­տա­նը գտնվում է նժա­րի մյուս կող­մում: Ինք­ներդ մտա­ծեք դրա մա­սին: Հ­զոր մի­ջու­կա­յին տե­րութ­յուն, հա­րուստ բնա­կան ռե­սուրս­նե­րով, որն անհ­րա­ժեշտ է բո­լո­րին: Մո­լո­րա­կի ա­մե­նա­մեծ եր­կի­րը…»: Ու­րեմն, այս տրա­մա­բա­նութ­յունն ու­նե­ցող որ­դու հո­րը ի՞նչ է հե­տաքրք­րում: Նախ, չբախ­վել «հզոր մի­ջու­կա­յին տե­րութ­յան» հետ: Երկ­րորդ, շատ հե­տաքր­քիր են նրա հա­րուստ ռե­սուրս­նե­րը: Ա­ռա­վել եւս՝ հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րը, ո­րոնց հար­ցում ԱՄՆ-ն ծանր կախ­վա­ծութ­յուն ու­նի Չի­նաս­տա­նից:

­Հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րի աղբ­յուր է Ուկ­րաի­նան, իսկ Զե­լենս­կին չի ու­զում տալ. ար­դեն բրի­տա­նա­ցի­նե­րին է տվել:

Ու այս ֆո­նին, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ հենց այս պա­հին Պու­տի­նը հայ­տա­րա­րեց, որ կա­րող է ա­մե­րիկ­յան ներդ­րող­նե­րի հետ մշա­կել ռու­սա­կան հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րի պա­շար­նե­րը: Այ­սինքն, այդ ռազ­մա­վա­րա­կան հան­քա­տե­սակ­նե­րի հար­ցը Թ­րամփը կա­րող է լու­ծել ռու­սա­կան դաշ­տում: Բայց այս­տեղ մեկ հե­տաքր­քիր նյո­ւանս կա. ե­թե Զե­լենս­կին չստո­րագ­րի, մնա ա­ռանց ԱՄՆ-ի օգ­նութ­յան, ա­պա բրի­տա­նա­ցի­նե­րին նվիր­ված ուկ­րաի­նա­կան հիմ­նա­կան հան­քա­վայ­րե­րի գո­տի­նե­րը շատ ա­րագ կա­րող են հայտն­վել ռու­սա­կան փաս­տա­ցի վե­րահս­կո­ղութ­յան տակ: Մի շարք փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, ուկ­րաի­նա­կան ա­ռանց­քա­յին կենտ­րոն­ներ` Օ­դե­սա, Դ­նեպ­րո­պետ­րովսկ, Խար­կով ուղ­ղութ­յուն­նե­րը վե­րահս­կո­ղութ­յան տակ առ­նե­լու հա­մար նման ի­րա­վի­ճա­կում ռուս­նե­րից ըն­դա­մե­նը ա­միս­ներ կպա­հան­ջի: Իսկ ո՞վ ա­սաց, որ ռու­սա­կան հան­քա­վայ­րե­րը մշա­կե­լու Պու­տի­նի ա­ռա­ջար­կը չի վե­րա­բե­րում նաեւ այն հան­քա­վայ­րե­րին, ո­րոնք այ­սօր դեռ ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ չեն: Դ­րա­նով Թ­րամփն իր ե­րա­զանք­նե­րի մե­տա­ղը կստա­նա, բայց նաեւ լիո­վին ա­զատ­վե­լով մի 100 տա­րի ուկ­րաի­նա­ցի­նե­րին կե­րակ­րե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նից: Ա­վե­լին, մնաց­յալ Ուկ­րաի­նան թող դառ­նա Եվ­րո­պա­յի գլխա­ցա­վան­քը, եւ այդ պայ­ման­նե­րում «միաս­նա­կան Եվ­րո­պա» գա­ղա­փա­րը եւս մեկ ծան­րա­գույն հար­ված է ստա­նում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում