ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԴԵՌ ԳԼՈՒԽ Է ԳՈՎՈՒՄ

Տնտեսություն

­Նի­կոլ Փա­շին­յա­նի մոտ ե­րեկ­վա կա­ռա­վա­րութ­յան նիս­տը նո­րից «ինք­նա­գո­վերգ­ման ժամ» էր: Այն է՝ փոր­ձեց հեր­թա­կան ան­գամ ժո­ղովր­դին հա­մո­զել, թե ինչ ճախ­րանք­նե­րի է հա­սել հա­յաս­տան­յան տնտե­սութ­յունն իր օ­րոք: Ու հա­մո­զել պետք է, քա­նի որ, բա­ցի նի­կոլ­յան շրջա­նակ­նե­րից, այդ «տնտե­սա­կան ծաղ­կու­մը» էլ ոչ մե­կը չի տես­նում:

­Լավ, «հա­վա­տանք» Նի­կո­լին: Ու­րեմն` ի՞նչ ու­նենք: Բուն տնտե­սութ­յու­նը նրա օ­րոք, այն է՝ 2017 թվա­կա­նի հա­մե­մատ ա­ճել է 43,5%-ով: «Սա ահ­ռե­լի աճ է։ Սա նշա­նա­կում է, որ մենք տա­րե­կա­ն մի­ջի­նում 6,1%-ից ա­վել տնտե­սա­կան աճ ենք ա­պա­հո­վել»,- կար­ծում է նա:

­Միայն թե մեկ փաստ եւս նա մատ­նան­շեց՝ հի­շե­­լով, որ 2021-ի ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ ի­րենք խոս­տա­ցել են ա­պա­հո­վել տա­րե­կան մի­ջի­նը 7 տո­կոս տնտե­սա­կան աճ, հատ-հատ հաշ­վեց. 2024 թվա­կա­նին Հա­յաս­տա­նում ար­ձա­նագր­վել է ՀՆԱ-ի 5,4 տո­կոս տնտե­սա­կան աճ: «2021-ին ա­պա­հով­վել է 5,8 տո­կոս տնտե­սա­կան աճ, 2022-ին՝ 12,6 տո­կոս, 2023-ին՝ 8,3 տո­կոս, հե­տե­ւա­բար տա­րե­կան մի­ջի­նը 7 տո­կոս տնտե­սա­կան աճն ա­պա­հով­ված է»:

Այ­սինքն, ե­թե ընդ­հան­րաց­նենք, ա­պա կստաց­վի, որ նրա 7 տար­վա 43,5 տո­կո­սա­նոց ա­ճի մոտ կե­սից մի քիչ պա­կասն ա­պա­հո­վել է եր­կու տա­րում՝ 2022 եւ 2023 թվա­կան­նե­րին: Բայց լավ կա­ներ, որ չհի­շեց­ներ, քա­նի որ, ինչ­քան էլ «հա­վա­տանք» Նի­կո­լին, մեկ է, ի­րո­ղութ­յու­նն­երի վրա աչք չես փա­կի: Այ­սինքն, այդ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ 2022-23թթ. այդ ծաղ­կուն վի­ճա­կից հե­տո 2024թ.-ին ու­նե­ցանք ոչ այդ­քան տպա­վո­րիչ թիվ: Մո­տա­վո­րա­պես այն­քան, որ­քան մին­չեւ 2022-ն­ էր՝ Նի­կո­լի իշ­խա­նութ­յան գա­լուց ի վեր (մի կողմ ենք թող­նում, որ մինչ այդ ա­ճի շատ ա­վե­լի բարձր ցու­ցա­նիշ­ներ կա­յին):

Այս­տեղ, սա­կայն, ո­րոշ փաս­տեր պետք է մատ­նան­շենք: Ան­ցած տար­վա ա­ռա­ջին կե­սին ու­նեինք ա­ճի շատ ա­վե­լի բարձր տեմ­պեր: Երկ­րորդ կե­սից սկսած ցու­ցա­նիշ­նե­րը վատ­թա­րա­ցան, եւ այդ 5,4 տո­կոսն էլ չէր լի­նի, ե­թե տա­րեսկզ­բի բարձր թվե­րը չլի­նեին: Ու­րեմն, ի՞նչ ե­ղավ, որ նման վատ­թա­րա­գույն դի­նա­մի­կա ստաց­վեց տա­րե­վեր­ջին:

Ա­վե­լին, այս տա­րի էլ է այդ դի­նա­մի­կան մնա­լու, հաշ­վի առ­նե­լով վի­ճա­կա­գիր­նե­րի տե­ղե­կութ­յու­նը, թե՝ ­Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նու­մը հուն­վա­րին, նա­խորդ տար­վա նույն ամս­վա հա­մե­մատ կրճատ­վել է կի­սով չափ՝ կազ­մե­լով 482 մլն դո­լար: Միայն ար­տա­հա­նու­մը չէ. ներ­մու­ծումն էլ կրճատ­վել է մոտ 34 տո­կո­սով, իսկ ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յու­նը՝ 40: Այն դեպ­քում, երբ ան­ցած տար­վա հուն­վա­րին ու­նեինք ար­տա­հան­ման 2,1 ան­գա­մա­նոց եւ ներ­մուծ­ման՝ 78 տո­կո­սա­նոց աճ: Մո­տա­վո­րա­պես նման դի­նա­մի­կա կար նաեւ 2023թ.-ին, 2022թ.-ի կե­սե­րին: Իսկ ա­հա ան­ցած տար­վա երկր­որդ կե­սից սկսած դի­նա­մի­կա­յի կտրուկ ան­կում էր, ո­րին հա­ջոր­դեց այս տար­վա հուն­վա­րի կա­տաստ­րո­ֆիկ ան­կում­նե­րը:

­Թե ին­չի մա­սին է խոս­քը, բազ­միցս ենք մատ­նան­շել: Ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված Ռու­սաս­տա­նը ար­տա­հա­նում-ներ­մու­ծու­մա­յին լուրջ հոս­քեր (մեր չա­փա­նիշ­նե­րով» ուղ­ղեց Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ, եւ այն բա­նից հե­տո, երբ նի­կոլ­յան խուն­տան սրեց հա­կա­ռու­սա­կա­նութ­յու­նը եւ սկսեց Եվ­րո­պա խա­ղալ, սկսվե­ցին հա­ջոր­դա­կան այդ ան­կում­նե­րը: Ու, ե­թե ան­ցած տա­րի մի կերպ հա­ջո­ղաց­րին ա­վար­տել 5.4 տո­կոս վի­ճա­կագ­րա­կան ա­ճով, ա­պա այս տար­վա դի­նա­մի­կա­յի պահ­պան­ման դեպ­քում խո­րը ան­կում­նե­րից խու­սա­փելն անհ­նար է:

Իսկ թե ի­րա­կա­նում Նի­կո­լի գլուխ­գո­վա­նութ­յունն ան­ցած տար­վա հետ կապ­ված որ­քա­նով է տե­ղին, ա­պա դրա լա­վա­գույն հիմ­նա­վո­րու­մը կլի­ներ (եւ միշտ է այդ­պես) երկ­րում տի­րող ժո­ղովր­դագ­րա­կան դի­նա­մի­կան (Աղ­յու­սա­կում): Ընդ­հա­նուր թվե­րը. ու­նե­ցել ենք ծնունդ­նե­րի 12.3 տո­կո­սա­նոց ան­կում, մա­հե­րի 8.2 տո­կոս աճ: Հան­րա­գու­մա­րում, ե­թե 2023թ.-ին Հա­յաս­տա­նում ար­ձա­նագր­վել է 12 277 մար­դու բնա­կան հա­վե­լաճ, ա­պա 2024թ.-ին այդ թի­վը նվա­զել է մին­չեւ 8 072: Գու­մա­րած, մեկ տա­րում մոտ 15 հա­զար մարդ ան­վե­րա­դարձ հե­ռա­ցել է երկ­րից:

Ու նման խայ­տա­ռակ պատ­կե­րից հե­տո դեռ գլո՞ւխ են գո­վում: Չ­նա­յած, ու­րիշ ի՞նչ ա­նեն, որ «ար­դա­րաց­նեն» ի­րենց նման կոր­ծա­նա­րար գո­յութ­յու­նը:

Нет описания фото.

https://iravunk.com/sim/?p=306631&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը