«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դեպքի օրը և պահին իրականում զինծառայողներին ննջարանից հանելու փորձեր եղել են. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 15 զինծառայողի գործով

Տեսանյութեր

15 զինծառայողի առեղծվածային մահը շարունակում է թե մեղադրյալների, թե տուժողների համար մնալ անպատասխան բազում հարցականներով։  Կա համոզմունք, որ փորձագետների եզրակացությունըարժանահավատություն չի ներշնչում` կապված Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհված զինծառայողների մահվան պատճառի հետ: Ինչ տեսակետ ունի այս մասով մեղադրյալ Գոռ Աղեկյանի փաստաբան, նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը.  

- Այսօր տեղի ունեցավ Ձեր նշած գործով հերթական դատական նիստը: Ես դատավարությանը դատարանի կողմից ներգրավված անձ եմ և տեղեկատվության իմ աղբյուրը քրեական վարույթի նյութերն են ու դատարանում վկայություն տվող անձինք, բայց այս պահին ինձ համար իրականում խնդիրը ոչ այնքան փորձագիտական եզրակացություններն են, որքան դեպքի չպարզված հանգամանքները: Փորձագետը կատարում է փորձագիտական հետազոտություն և դրա հիման վրա տալիս է եզրակացություն, բայց թե իրականում ինչ է տեղի ունեցել դեպքի պահին, ով ինչ դերակատարություն է ունեցել, սա պետք է պարզվի նախաքննության ժամանակ, ինչու չէ` նաև դատարանում: Արդեն տևական ժամանակ է, որ ես այս գործի դատաքննությանը մասնակցում եմ, ունեմ դեպքի հանգամանքների վերաբերյալ ձևավորված իմ դիտանկյունը և համադրելով մինչ այս պահն ունեցած տվյալները, ես հանգել եմ այն եզրակացության, որ դեպքի օրը և պահին իրականում զինծառայողներին ննջարանից հանելու փորձեր եղել են, բայց նախքան այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը հրդեհը բռնկվելուց հետո որոշժամանակ եղել է «դադար», այդ դադարը ունեցել է ճակատագրական նշանակություն, քանի որ դրանից հետո ձեռնարկված քայլերը ակնհայտորեն թույլ արդյունավետություն կունենային: Դադարի պատճառի հետ կապված էլ ունեմ որոշակի արդեն ձևավորված համոզմունք, սակայն առայժմ ձեռնպահ կմնամ դրա մասին խոսելուց, քանզի դրանում դիտավորություն պարզվելու դեպքում այդ գործի հետ կապված` մինչ այս պահը եղած վարկածը ամբողջությամբ կփլվի և մենք կունենանք լրիվ այլ պատկեր: Չեմ ուզում հանկարծ տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ բաների եմ տիրապետում, որոնց մասին միայն ես գիտեմ, այդպիսի բան չկա: Եթե նկատել եք, ես այս գործի հետ կապված երբեք «միստիկական» կամ «գերբնական» վարկածներ չեմ ներկայացրել /չնայած ամենուրեք անպատասխան հարցեր են/, միշտ ասել եմ` կա կոնկրետ մեղադրանք ու դեպքի հանգամանքների պաշտոնական վարկած, քննությունն իրականացվում է դրա շուրջ, եթե անգամ ինչ-որ նոր բան պարզվի, ապա դա լինելու է բոլորիս աչքի առաջ` դատարանում: Բայց դատարանում հետազոտված ապացույցները գնահատելու արդյունքում մեզանից յուրաքանչյուրը իր համար կատարում է դեպքի հանգամանքների, գործողությունների, իրադարձությունների վերակառուցում, վերաշարադրում:

​Գոռ Աղեկյանը դեպքի վայրում չի եղել և դեպքի ականատես չի հանդիսանում, նա բավականին ծանրակշիռ անձնավորություն է, այդ պատճառով անգամ վարկածներ կամ տեսակետներ հայտնելիս մշտապես ցուցաբերում է զգուշավորություն, որպեսզի հանկարծ չհիմնավորված բառով կամ հայտարարությամբ ավելորդ չբորբոքի տուժողների հույզերը, որովհետև տուժողները նույնպես արդարության ու ճշմարտության որոնումների մեջ են և ցանկացած բառի ու մտքի մեջ ինչ-որ նոր բան են փորձում գտնել, իսկ անտեղի հայտարարությունները ավելորդ հիասթափություն են պատճառում նրանց: Գործում առկա ապացույցների հետազոտությունն ավարտելուց հետո մենք ներկայացնելու ենք նոր ապացույցներ հետազոտելու միջնորդություններ, վստահ եմ` դատավարության մյուս մասնակիցներն էլ կունենան այդպիսիք: Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո  կներկայացնենք դեպքի հանգամանքների վերաբերյալ մեր` արդեն վերջնական ընկալումները և փաստարկները:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան