Մոուրինյոն որակազրկվել է մրցավարի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար
Սպորտ
Ստամբուլի «Ֆեներբահչեի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվեց չորս խաղով «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպումից (0:0) հետո արած վիրավորական արտահայտությունների համար, հաղորդում է Sky TG24-ը։
62-ամյա մասնագետը երկու խաղով որակազրկվել է ռասիզմի, երկու խաղով էլ՝ մրցավարի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար։
Մոուրինյոն հանդիպումից հետո հայտարարել էր, որ որոշ դրվագներում «Գալաթասարայի» մարզիչներն ու պահեստայինները «ցատկոտում էին կապիկների նման»։
«Գալաթասարայը» պաշտոնապես հայտարարել է, որ կդիմի ոստիկանություն եւ դատախազություն Մոուրինյոյի դեմ քրեական վարույթ բացելու պահանջով։
https://iravunk.com/sim/?p=306592&l=am/