«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարցով լսումներից հետո որոշ ծնողներ վերցրել են իրենց զավակների մասունքները եւ հուղարկավորել․ «Դա արդյունք չէ՞, կարծում եմ՝ արդյունք է»։ Ասես մեծ հերոսություն է, որ պատերազմից չորսուկես տարի անց ծնողը գտել է որդու մասունքները։

Թե քանի դեպքի մասին է խոսքը, ովքեր են, ասաց` 2 անհետ կորածի մասին է, սակայն հստակ տվյալ չունի։ Անհետ կորածի ծնող Հռիփսիմե Հակոբյանին հարցրինք՝ ովքե՞ր են գտել իրենց զավակների մասունքները։ Ասաց, որ օրեր առաջ Ֆեյսբուքի մի անհայտ էջում կարդացել է` իբր 2 եղբայրների մասունքներ են նույնականացվել, բայց եթե դա ճիշտ լիներ, կիմանային՝ իրար «աչքալուսանք» կտային․
«Մեր ծնողների շրջանում ես չեմ ճանաչում նման մեկին, եթե լիներ, կճանաչեի, որի երեխայի մասունքը տվել են։ Իրենք ստախոս են։ Ես մշտապես ակտիվ մասնակցում եմ մեր խմբի հավաքներին, ակցիաներին, բոլորս իրար ճանաչում ենք, չի եղել նման խոսակցություն, որ մեկին գտել են»։ ԱԺ փակ հավաքին տիկին Հռիփսիմեն ապշել է պաշտոնյաների հայտարարություններից․ «Ալեն Սիմոնյանն ասում էր՝ ոնց որ գնաք դեղատուն` հաց ուզեք, իրենք այդքան ոչ կոմպետենտ են»:

Փաշինյանի հետ տարիներ առաջ հանդիպումից հետո հասկացել է, որ իշխանությունն անհետ կորածների եւ գերիների հարցով չի զբաղվում․ «Իրենց պետք չէ գերիներին վերադարձնել, անհետ կորածներով զբաղվել, իրենց պետք էր մեր տղաներին տանեին կոտորեին, որ կռվով հանձնեին հողերը, իրենք դավաճաններ են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=306580&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ