Բաքվից հայտարարել են՝ «Սումգայիթյան ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունները պատմական կեղծիք են»
Միջազգային
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները, իբր, «անհիմն են և պատմական փաստերի կեղծիք են պարունակում»։
Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Սումգայիթյան ջարդերն, իբր, «Սումգայիթում ԽՍՀՄ և Հայաստանի ղեկավարության, հայ շովինիստական գաղափարախոսների և ծայրահեղական կազմակերպությունների նախապես ծրագրված և նպատակաուղղված սադրանքի մի մասն էին»։
https://iravunk.com/sim/?p=306571&l=am/