Հունաստանի ՊՆ նախարարը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը
Հասարակություն
Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
https://iravunk.com/sim/?p=306564&l=am/