Ազգերի լիգա. Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը սպառվել են մի քանի ժամում
Սպորտ
Վրաստան - Հայաստան ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի դիմակայության պատասխան խաղի տոմսերն առցանց վաճառքով մի քանի ժամում սպառվել են, հաղորդում է Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:
Խաղը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենայում», որը կարող է ընդունել 54, 500 երկրպագուի: Հանդիպումը կանցկացվի մարտի 23-ին:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Դիմակայության հաղթողը կբարձրանա B դիվիզիոն:
https://iravunk.com/sim/?p=306560&l=am/