Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը ամուսնությունից, ապա նաև երեխա ունենալուց հետո շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել։

Էվելինան իր ինստագրամյան էջում ևս ակտիվ է։ Նա այնտեղ ցույց է տալիս ներկայացման փորձերից կադրեր, ինչպես նաև փոքրիկ Դանիելի մասնակցությամբ հոլովակներ։

Դերասանուհու այս անգամվա հրապարակումն այլ է: Նա ցույց է տվել երևանյան շենքերից մեկի տանիքից կախված սառցե կտորներն ու անհանգստությունը հայտնել`ինչ կլինի, եթե հանկարծ պոկվի և ընկնի:

«Երևանի փողոցներով քայլելը վտանգավորա, մի հատ ստեղ նայեք էլի, պատկերացրեք` մարդու գլխին ընկնի… լավ չասեմ»,- նշել է դերասանուհին:

Նյութի աղբյուր` https://starnews.am/01271919191-2/?fbclid=IwY2xjawItTT9leHRuA2FlbQIxMQABHUdxM97I6JdlauiRgKCPuYICvYTzjmeAB6n2Ww9Vq3jlVG58KaLB5umhwA_aem_Yvz040fuLQBaDiLTNF8LwA