Վարդան Ղուկասյանը ողջ է, պարզապես չգիտենք, թե որ կառույցում է նա այս պահին. ԴՕԿ կուսակցության նախագահ. տեսանյութ

Տեսանյութեր

Ուր է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը. այս հարցը թերեւս վերջին օրերին ամենից շատ հնչող հարցերից է: Տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն հստակ ոչ մի պատասխան այդպես էլ չի հնչում: Հարցին պարզաբանում տալու համար, ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ, Վարդան Ղուկասյանի համակիրների հետ միասին նամակ փոխանցեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, վերջինիս մասին տեղեկություն ստանալու ակնկալիքով: Ի վերջո, ի՞նչ է կատարվում «Իրավունք»-ի հետ զրույցում ԴՕԿ կուսակցության նախագահը փակագծեր է բացել:

Հայտարարությամբ էիք հանդես եկել եւ հրատապ հավաք կազմակերպել ԱՄՆ դեսպանատան դիմաց եւ նամակ փոխանցեցիք դեսպանին: Ի՞նչ բովանդակություն ուներ նամակն, ի վերջո, ի՞նչ է կատարվում:

Վերջին զրույցը Վարդան Ղուկասյանի հետ եղել է սույն թվականի փետրվարի 25-ին, այնուհետ կապը ընդհատվել է: Քանի որ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ-ում հատուկ կացության քաղաքացի է եւ պաշտպանվում է պետական կառույցների կողմից, ես դեսպանին նամակ հղելով՝ ցանկանում եմ պարզաբանում մտցնել, թե որտեղ է այս պահին Վարդան Ղուկասյանը:

Ի՞նչ կարող է տեղի ունեցած լինել, որ նա կապի դուրս չի գալիս:

Հենց դա է մեր մտահոգությունը: Ցանկանում ենք տիկին դեսպանից ճշտել, թե ինչ տեղի ունեցավ պարոն Ղուկասյանի հետ: Գուցե պահվում է նրանց մոտ, գուցե այլ անձանց մոտ: Սպասենք դեսպանի պատասխանին: Թե երբ կլինի պատասխանը, չեմ կարող ասել, սակայն հենց եղավ, այն կհրապարակեմ: Դրանից հետո՝ կոչ կանեմ բոլորին հավաքվել Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ:

Կարծում եք, նրա դեմ քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում:

Այո, ես սա համարում եմ քաղաքական հետապնդում: Գյումրու ընտրությունների նախաշեմին տեղի ունեցավ այս ամենը: Մինչ այդ նման դեպք չի եղել, նա 2 օրը մեկ՝ 2 ժամից ավելի եղել է եթերում, լուծել քաղաքացիների խնդիրները, կատարել հայտարարություններ: Այո, սա քաղաքական հետապնդում է՝ ոմանց ձեռքերը հասնում են ամենուր, որ քաղաքն էլ դա լինի:

Դուք Ձեր սոցիալական էջով հորդորում եք զերծ մնալ ցանկացած հատարարություններից: Սակայն, տեսնում ենք, թե ինչպես է լրահոսը ողողված լուրերով, որ իբր Վարդան Ղուկասյանին խոշտանգել են, նա հիվանդ է, նրան առեւանգել են: Նույնիսկ շրջանառվում էր, թե նա մահացել է: Վերջապես ո՞րն է իսկությունը:

Ցավոք, շատ լրատվականներ կեղծ լուրեր են տարածում՝ դիտումներ հավաքելու համար: Մեզ հետ անգամ չեն խոսում, չեն համաձայնեցնում: Ես խնդրում եւ հորդորում եմ զերծ մնալ ստահոդ լուրերից եւ մի քանի լայքերի համար նման կեղծ ինֆորմացիաներ չտարածել եւ հետեւել ԴՕԿ կուսակցության պաշտոնական էջին: Ստանալով դեսպանի պատասխանը` ես պարզաբանում կմտցնեմ: Պետք չէ տրվել սադրանքներին եւ հավատալ կեղծ լուրերին: Ինչ ասես տարածում են,՝ սպանել են, ծեծել են: Վարդան Ղուկասյանը հավի ճուտ չէր եւ գտնվում էր հատուկ հսկողության տակ ու նրան չէին կարող խոշտանգել: Ինչ վերաբերում է առողջությանը, ապա բոլորս էլ ունենք առողջության խնդիրներ: Ես ինքս վատառողջ էի, սակայն շարունակում ենք աշխատել: Պարոն Ղուկասյանն էլ, բնականաբար, աշխատում է 24 ժամ, լուծում հասարակությանը հուզող հարցերն ու խնդիրները: Նա քնում է ընդամենը 4 ժամ, որպեսզի հասցնի պատասխանել բոլորի նամակներին: Բնական է, մարդ է ու այսքան լարված աշխատելով՝ կունենա առողջական խնդիրներ: Այո, վերջին շրջանում ուներ ճնշման տատանում, բայց դա չի նշանակում, որ կապը պիտի ընդհատվեր: Վարդան Ղուկասյանը ողջ է, պարզապես մենք չգիտենք, թե որ կառույցում է նա այս պահին: Հետեւաբար դիմել ենք դեսպանին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում