Իգոր Տիտովը նշանակվել է Գյումրիում Ռուսաստանի նոր գլխավոր հյուպատոս
ԹեմաԻգոր Տիտովը դարձել է Ռուսաստանի նոր գլխավոր հյուպատոսը հայկական Գյումրիում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրամանով Իգոր Բորիսի Տիտովը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում նշանակվել է ՌԴ գլխավոր հյուպատոս։
2024-2025 թվականներին նա ղեկավարել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խումբը»,- ասված է հաղորդագրությունում։
2024 թվականի նոյեմբերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել էր, որ մահացել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։
https://iravunk.com/sim/?p=306535&l=am/

