Գնալու ենք այն ճանապարհով, որ նոր ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ․ Հակոբ Ասլանյանը փակագծեր է բացում

Հանդիպում

 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը լրագրողների հետ՝ Արցախի կորսստի համար մեղադրել է բոլորին չկռվելու մեջ։ «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»։ Հարցին՝ բա այդքան զոհ որտեղի՞ց, որ չենք կռվել, Սարիկ Մինասյանը պատասխանել է. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։

Կիսո՞ւմ է արդյոք Մինասյանի տեսակետը արցախյան պատերազմի մասնակից ՔՊ-ից հեռացած, անկախ պատգամավոր, Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ  «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցության համահիմնադիր  Հակոբ Ասլանյանը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք անձամբ պատգամավորի հետ, ով նախ նկատեց․

-Գլոբալ առումով, այ՛ո Սարիկ Մինասյանը ճիշտ է, որովհետեւ, եթե խորանանք պատմության խորքերը, ապա կտեսնենք, որ մեր 30 տարի շարունակ տեր չենք կանգնել մեր հաղթանակին, այն դեպքում, որ Ադրբեջանը 30 տարի տեր է կանգնել իր պարտությանը։ Եվ քանի որ մենք տեր չենք կանգնել մեր հաղթանակին, ստացվել է այնպես, որ յուրաքանչյուրը այդ հաղթանակը քաշել է իր վրա՝ ոչնչացնելով այդ հաղթանակի իրական իմաստը։ Մեզանից յուրաքանչյուրը մեղավոր է այնքանով, որ տեր չի կանգնել ձեռք բերված հաղթանակին, ինչի արդյունքում այն պարզապես մանրացվեց եւ արդյունքում ոչնչացվեց։ 

-Պարոն Ասլանյան, չե՞ք կարծում, որ գործող իշխանություններն էին հենց ամեն ինչ անում էին, որ մարդիկ թեւաթափ հետ վերադառնան ռազմի դաշտից։

-Ես չեմ կիսում Ձեր տեսակետը, այդ ամենում ոչ մի կապ չունի Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Պարտությունը եկավ այն պատճառով, որ մինչեւ Փաշինյանի իշխանության գալը բանակը այլեւս չուներ նախկին պաշտպանողականությունը։ Փաշինյանը այնքանով է մեղավոր, որ հենց սկզբից պետք էր կանգներ եւ ժողովրդի հետ ազնիվ կիսվել։

-Ձեր եւ պարոն Աղազարյանի ստեղծած կուսակցությունը ինչ արտաքին ուղղվածություն ունի՝ ռուսամետ է, թե՞ արեւմտամետ։

-Մեր կուսակցության ողջ գաղափարախոսությունը ներառված է իր անվան մեջ  «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»։ Սա նշանակում է, որ մենք ամբողջությամբ հայամետ ենք, չենք հեռանում մեր ազգային արմատներից եւ ամեն ինչ անելու ենք Սահմանադրության շրջանակներում։ 

-Պարոն Ասլանյան, համամի՞տ եք հնչող տեսակետների հետ, որ գործող իշխանությունները այլեւս լեգիտիմ չեն եւ հասունացել է պահը արտահերթ ընտրությունների։

-Ոչ, ես գտնում եմ , որ մենք պետք է գնանք սահմանադրական ճանապարհով եւ 26-ին թվականին ժողովուրդը գնա արդար ընտրությունների։

-Պարոն Ասլանյան, եթե ընդդիմությունը որոշի փողոց դուրս գալ եւ իշխանափոխության կոչով հանդես գա, Դուք կկանգնեք ուժերի կողքին։

-Մենք հայտարարել ենք, թե որ ուժերի հետ չենք համագործակցի առհասարակ, դրանք են երկրորդ եւ երրորդ նախագահները եւ նրանց առանցքում պտտվող ուժերը,  մնացածի հետ համագործակցությունը կլինի այն պայմաններում, երբ կհամընկեն մեր գաղափարական մոտեցումները։ 

-Ձեր եւ Ձեր գործընկերոջ կողմից հիմնած կուսակցությունը շատերը որակում են որպես իշխանության պրոյեկտ, եւ, որ հենց իշխանությունն է փորձում Ձեզ ընդդիմադիր դաշտից ներկայացնել, որպեսզի ընտրություններում ընդդիմադիր զանգվածի ձայներին տիրանա։ Ի՞նչ կասեք այս մասով։

-Դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, մենք գնալու ենք այն ճանապարհով, որ նոր ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ

-Պարոն Ասլանյան, Դուք որեւէ մեղքի, ափսոսանքի զգացում ունե՞ք, որ մասն եք կազմել այս իշխանությունների։

-Ես մտել եմ ՔՊ 2016թ․-ին․ երբ հասկացել եմ, որ իշխանությունները պետք է փոխվեն, մտնելով նոր ուժ, ես հույս եմ ունեցել, որ կկարողանամ անել այն ամենը ինչը կծառայի իմ երկրի պետության շահերին։ Բայց հետագայում մեր համագործակցությունը շեղվեց, որովհետեւ հեղափոխական այն ամբողջ գաղափարները, որ մենք ունեինք՝ ես,  պարոն Աղազարյանը պահպանեցիք, չհրաժարվեցինք, բայց իրենք շեղվեցին, դրա համար էլ մեր ճանապարհները բաժանվեցին։ Մենք հաստատուն ձեւով հանդես ենք գալու միասնականության, ազգայնականության եւ սահմանադրության պահպանման  դիրքերից։ Քանզի այդ արժեքները մեզ համար անսակարկելի արժեքներ են այսօր եւ միշտ։

https://iravunk.com/sim/?p=306532&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան