2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ և կայուն տարին է եղել. ՀՀ կառավարություն

Հասարակություն

2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ և կայուն տարին է եղել մեր արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային և միջազգային ակտիվ քաղաքականությամբ, այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ կառավարության վարած արտաքին քաղաքականության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն ու ամրապնդելն է, Հայաստանի տնտեսական զարգացման համար արտաքին նախադրյալներ ստեղծելը, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթություն է:

«Այս նպատակի իրագործման համար Կառավարությունը որդեգրել է բալանսա­վորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն արտահայտվում է նաև տարածաշրջանային քաղաքականության ոլորտում՝ խնդիր ունենալով ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական և ագրեսիվ դրսևորումները, կառավարել ապա և տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել և երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել դրանք: Այս խնդրի իրագործման համար, ինչպես նախկինում, շարունակում է առանցքային  մնալ վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի և կարգի տեսանկյունից:

Որդեգրված ռազմավարությունը ցույց է տալիս իր արդյունավետությունը. 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ և կայուն տարին է եղել մեր արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային և միջազգային ակտիվ քաղաքականությամբ»,- ասվում է զեկույցում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում