Ինքնահրկիզման փորձ կատարած կնոջ գործը վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել

Արխիվ 16-20

Իրավունք»-ը գրել էր, որ   ինքնահրկիզման փորձ կատարած   կնոջ՝ Լուսինե Սիմոնյանի հայցը Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է:

Հիշեցնենք` 2015 թ-ին քաղաքացին, երկու երեխաների մայր 40-ամյա Լուսինե Սիմոնյանը երկրորդ եւ երրորդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն:

Ինքնահրկիզման պատճառն այն է, որ Լուսինե Սիմոնյանն իր բնակարանը վարձով տվել էր նորապսակ ընտանիքի, իսկ ինքն իր երեխաներով տեղափոխվել հանրակացարան: Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով` նորապսակ զույգն էլ իր հերթին է բնակարանը վարձով տվել: Նոր վարձակալներն էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են` ունեցած պարտքերը փակելու համար: Տիկին Սիմոնյանը, իմանալով, որ իր տան եղած-չեղածն օտար մարդիկ իրենցով են արել` դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ նախ հարուցվել է քրեական գործ, բայց հետո կարճվել է, որովհետեւ Լուսինեի ամուսինը հայտարարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են:

Լուսինե Սիմոնյանից այսօր տեղեկացանք, որ դատախազը բողոքարկել է առաջին ատյանի  վճիռը վերաքննիչ դատարան: Մայիսի 16-ին  վերաքննիչ  դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ տեղի է ունեցել դատական առաջին նիստը: Հայցվոր կողմը` դատախազը, ասել էր, որ  Լուսինե Սիմոնյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ  Լուսինե Սիմոնյանի տան վարձակալներից մեկը  մահացել է:  Պատասխանող կողմի` Լուսինե Սիմոնյանի փաստաբանն էլ հիշեցրել է` վարձակալը մահացել է  2016 թ-ին, իսկ  իր պաշտպանյալը բողոք է ներկայացրել 3 տարի առաջ:

Վերաքննիչ դատարանն իր վճիռը կկայացնի  հունիսի 12-ին`ժամը 11:00-ին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում