«Փաստ». Թե չէ միայն «ջան» էին ասելու, «ջան» լսեն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը բավականին հետաքրքիր ստացվեց: Իսկ հետաքրքրություն ու որոշակի քաղաքական բովանդակություն այդ նիստին հաղորդեցին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթները:

Մինչ հնչեցված շեշտադրումներին անդրադառնալը, այս համատեքստում, կարծում ենք, տեղին է հիշեցնել պարբերաբար շրջանառվող ու չարչրկված այն թեզի մասին, թե՝ «ինչո՞ւ ընդդիմությունը մանդատները վայր չի դնում»:

Բազմիցս արծարծվել է այս «թեզը»: Նախ՝ «մանդատները վայր դնելը» առկա համակարգում ոչ մի իրավաքաղաքական հետևանք չի հարուցում: Դա ընդամենը բերելու է այն բանին, որ ՔՊ-ն, բավականին հարմարավետ պայմաններում, ինքն իրենով, առանց որևէ քաղաքական դիմադրության, էլ ավելի սաստկաբար է անելու այն, ինչ ուզում է: Երկրորդ՝ մանդատները վայր դնելը ընդդիմությանը զրկելու է հանրությանը դիմելու լրացուցիչ ու կարևոր հնարավորությունից: Նաև զրկելու է իշխանության բերած հարցերը հենց ԱԺ ամբիոնից, խորհրդարանի դահլիճում քննադատական քննության ենթարկելու հնարավորությունից:

Այսինքն, պայմանական ասած՝ մանդատը միայն խորհրդարանի դահլիճում ներկա գտնվելու կամ, ասենք, չորեքշաբթի օրերը իշխանության ներկայացուցիչներին հարցեր ուղղելու համար չէ: Եվ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախօրեի նիստը վերը ասվածի լավագույն դրսևորումներից կարելի է համարել, եթե չհաշվենք ԵԽԽՎ-ում կամ ԵԱՀԿ ԽՎ-ում ընդդիմության ներկայացուցիչների ելույթները:

Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանին ու Հայկ Մամիջանյանին, ապա հատկանշական է, որ հիշյալ՝ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում նրանք նախ ցրեցին Հայաստանում Փաշինյանի կողմից թմբկահարվող, իսկ իրականում բզկտված ժողովրդավարության վերաբերյալ այն վարդագույն պատկերը, որ «նկարում» էին իշխանության ներկայացուցիչները: Պարզ, հստակ ու ապացուցելի շեշտադրումներով, ԵՄ ներկայացուցիչներին հասկանալի լեզվով ու ձևակերպումներով ներկայացվեց իրական պատկերը՝ քաղաքական հետապնդումների, բռնաճնշումների և հակաժողովրդավարական այլ դրսևորումների հետ կապված: Ու կարևոր է, որ դա ոչ թե բողոք էր, այլ ավելի շուտ հանդիմանանք, թե «երկակի ստանդարտները» որքան հեռուն կարող են տանել թեկուզ նույն ԵՄ-ին, որն իր կանխամտածված լռությամբ ընդամենն իր իսկ հանդեպ ձևավորում է բացասական կարծիք կոնկրետ հանրության մեջ:

Շեշտադրումների մյուս շերտը վերաբերում է Բաքվի կողմից պատանդառված ու ապօրինաբար պահվող, կամայական դատաստանի ենթարկվող հայերին ու նրանց՝ գերությունից վերադարձնելու հետ կապված խնդիրներին: Հատկանշական է, որ այն գործը, որը պետք է աներ իշխանությունը, հարկադրված են անել ու անում են ընդդիմության ներկայացուցիչները: Դա գոնե թույլ է տալիս նույն ԵՄ ներկայացուցիչներին պարզորոշ հասկացնել, որ ամեն ինչ ոչ միայն «այնքան էլ օ-քեյ» չէ, ինչպես իրենք կցանկանային ձևացնել, այլև ընդհանրապես շատ կարևոր, առանցքային հարցերում «բանը բանից անցել է»: Եվ, եթե փաշինյանական իշխանությունները «խոնարհաբար» լռում են գերեվարված հայերի, Արցախի հայության՝ իր հայրենիքում ապրելու հիմնարար իրավունքի իրացման հարցերի հետ կապված, դա չի նշանակում, թե նման հարցեր չկան, թե դրանք հայկական քաղաքական օրակարգից հեռացված են, թե 21րդ դարում հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրագործությունն արդեն մարսված է:

Դե, իսկ հիմա մի պահ պատկերացրեք, թե ինչպես էին ընդդիմադիրները բոլոր այդ հարցադրումներն ու շեշտադրումներն անելու, եթե իրենք իրենց զրկած լինեին պատգամավորական մանդատներից: ԵՄ ներկայացուցիչներն ու քպականները «ջան էին ասելու, ջան էին լսելու»: Իշխանական սազանդարներն էլ օրնիբուն դա էին ծլնգացնելու բոլոր հնարավոր ծակուծուկերից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում