«Փաստ». Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում. ինչո՞ւ են լռում Հայաստանում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»: Դեռևս 2023 թ. հունվարին էր հայտնի դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել և փոխհատուցում է պահանջում «Ղարաբաղում և Արևել յան Զանգեզուրում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։

Իհարկե, Հայաստանից հստակ արձագանք եղավ, մասնավորաբար Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը նշել էր, որ «հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է», և որ «Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը»:
Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամբողջ ընթացքում նշյալ խնդրին այդպես էլ չանդրադարձան հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները: Ի դեպ, շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի ներկայացրած հայցի «մեղադրանքները» տարիներ շարունակ գեներացրել են հենց նշյալ ՀԿ-ներն ու որոշ անհատ բնապահպաններ: Փոխարենը նրանք շատ ակտիվ էին հունվարի վերջին ԶՊՄԿ-ում մի քանի հարյուր աշխատակցի կողմից աշխատանքների խափանման գործողությունների օրերին և ինտենսիվ պաշտպանում էին աշխատանքը բոյկոտողներին: Ավելին, նշյալ շրջանակները շարունակաբար թիրախավորում են Հայաստանի հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ ԶՊՄԿ-ն, այն պարագայում, որ վերջինս փաստացի մեր երկրի տնտեսության ողնաշարն է, խոշոր հարկատուների ցանկի ընդգծված առաջատարը: Եթե հաշվի ենք առնում, որ նույն Ադրբեջանի թիրախը հենց Սյունիքն է, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը, ապա այս ամենը ոչ միայն տարօրինակ է, այլև իր խորքում ունի անվտանգային լուրջ բաղադրիչ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում