Տիրանա. Վազգեն Թևանյանը` արծաթե մեդալակիր
Սպորտ
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարում Վազգեն Թևանյանը դարձավ արծաթե մեդալակիր։
70 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 1-4 հաշվով պարտվեց ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։
Թևանյանը մրցաշարում պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից և հաղթել համապատասխանաբար Միխալ Գեորգիևին (Բուլղարիա, 4-0), Վասիլե Դյակոնին (Մոլդովա, 3-2) և վրացի Ակակի Կեմերտելիձեին (6-0)։
https://iravunk.com/sim/?p=306481&l=am/