Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 6-0 հաշվով հաղթել է վրացի Ակակի Կեմիրտելիձեին։
Ոսկե մեդալը Թևանյանը վիճարկելու է ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիի հետ։