Վարդանիկ Ղուկասյա՛ն, դու Նիկոլ չե՞ս, ո՞ւմ համար ես ուզում դառնաս քաղաքապետ. Արիանա Հովսեփյան

Տեսանյութեր

NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ (ԱՐՄԵՆՈՒՀԻ) ՀՈՎՍԵՓՅԱՆՆ «Իրավունք TV»-ի եթերում ուշագրավ մանրամասներ է պատմել իր եւ Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Նա ասաց, որ այս մասին բարձրաձայնելով՝ գյումրեցիներին զգուշացնում եւ հիշեցնում է, թե ով է իրականում Գյումրիի նախկին քաղաքապետը, որը կրկին փորձում է վերընտրվել:

Վարդանիկ Ղուկասյանի քաղաքապետ եղած տարիներն էին, Մոսկվայից եկա Հայաստան եւ քանի որ շոու-բիզնեսում ունեմ շատ լավ ընկերներ, Էդգար Տեր-Հովհաննիսյանի հետ, որը շանսոն էր երգում, որոշեցինք մասնակցել Գյումրիում կայանալիք համերգին: Միասին շանսոն երգեցինք: Ի դեպ, ասեմ, որ այն ժամանակ ուղիղ եթերում համերգը հեռարձակվում էր Հանրային հեռուստաալիքով: Համերգից հետո մեզ տարան Վարդանիկի ռեստորանը՝ հյուրասիրության: Մեծ խումբ էր` երգիչ-երգչուհիների, նստած հաց էինք ուտում, երբ մոտեցան ինձ եւ ասացին, որ Գյումրիի քաղաքապետն ուզում է ինձ տեսնել: Հարցրի՝ ինչի՞ համար, պրոդյուսեր Մկոն զգուշացրեց, թե ինչ վիճակներ են այդտեղ տիրում եւ որ վտանգավոր է:

Մինչեւ այդ էլ նորություններից բոլորս էլ տեղյակ էինք, թե ինչ կարգի մարդ է Վարդանիկ Ղուկասյան կոչեցյալը: Արդյունքում բանը հասավ լեզվակռվի, ինձ ասացին, որ նա այսքան գումար է առաջարկում, որ մի գիշեր, թե երկու-երեք ժամ անցկացնեմ իր հետ: Մեծ սկանդալ եղավ: Վարդանիկ Ղուկասյանը «մանթո» էր ընկել, որ կարող է լինել մի կին, որն իրեն մերժի: Իր մարդկանց ասել էր, թե՝ 500 դոլարով աստղի հետ է ինքը գիշեր անցկացնում, ով եմ ես, որ իրեն մերժեմ: Բայց ինչպես այն ժամանակ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ թքած ունեմ իրենց վրա: Իհարկե, միանշանակ իմ մեջ էլ վախ կար, ամեն դեպքում, կին եմ ու չգիտեի, թե ինչ կարող է լինել դրա հետեւանքը: Ու Մկոյենց օգնությամբ եւ էլի մի քանի գյումրեցիների՝ այդ ռեստորանի հետեւի մուտքով ինձ գաղտնի, բառի բուն իմաստով, փախցրին Գյումրիից, որովհետեւ իրավիճակը թեժանում էր:

Իսկ հիմա ուզում եմ գյումրեցիներին մի հարց տալ՝ մի՞թե դուք նամուս, արժանապատվություն եւ պատիվ չունեք եւ պետք է նորից նրան ընտրեք: Այստեղ հարցն իմ դեպքը չէ, ես շատ բաներ եմ տեսել, եւ միշտ այս տեսակ «հագցրել» ու դուրս եմ եկել, ինչքան էլ ուզում է իմ մասին լեգենդներ պտտվեն: Բայց վերհիշեք Վարդանիկ Ղուկասյանի ղեկավարած տարիները՝ թալան, սպանություններ: Տղան քանի՞ հոգու գլուխ կերավ, անգամ ասում են, որ նրա նշանդրեքին էլ է մահ տեղի ունեցել: Ինչպե՞ս կարելի է նման մարդուն, որը հիմա դարձել է իբր կտցրած հավատացյալ եւ Աստծո անունն է տալիս՝ նորից թույլ տալ, որ դառնա քաղաքապետ:

Չմոռանանք նաեւ, որ 2018-ին Սերժ Սարգսյանին Գյումրիում ինքն էր մերժում, այդ տեսանյութը կա: Ասում էր՝ «դե ճվա, մերժիր Սերժին»: Եվ հիմա ուզում եմ հասկանամ՝ Վարդանիկ Ղուկասյա՛ն, Աստծո անունը, որ տալիս ես, դարձել ես կտցրած հավատացյալ, դու Նիկոլ չե՞ս, ո՞ւմ համար ես ուզում դառնալ քաղաքապետ:

— Ի դեպ, Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունների մեկնարկը ցույց է տալիս, որ ընդդիմությունը բոլորովին դասեր չքաղեց ո՛չ 2021 թվականի խորհրդարանական, ո՛չ էլ 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններից: Էլի տասնյակ թեկնածուներով մասնակցում են ու չեն միավորվում:

— Խմբով ղռռռ լցվել են Գյումրի, իբրեւ քաղաքապետի թեկնածուներ: Սա ազգի ամոթն է: Ժողովո՛ւրդ, մենք հայրենիք ենք կորցնում, ի՞նչ ընտրություն: Եվ ընդհանրապես, այս 7 տարվա մեջ, ինչ Նիկոլը եկել է իշխանության, մի դրվագ տեսե՞լ եք, որ, օրինակ, թեկնածուներից Մարտուն Գրիգորյանը, Վարդանիկ Ղուկասյանը կամ մնացած թեկնածուները մի տեղ ասեն՝ Նիկո՛լ, դու դավաճան ես: Միշտ տանում են ընտրության եւ ամրապնդում են Նիկոլի աթոռը, ինչպես արեցին 2021 թվականին: Էլի եմ ասում՝ ի՞նչ ընտրություն, ա՛յ ժողովուրդ, դո՛ւրս եկեք, երկիր փրկեք: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ հերթականությամբ ինչ է սպասվում մեզ…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

https://iravunk.com/sim/?p=306470&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ