Սորոսը դարձել է նախկին, Իոաննիսյանները՝ «մուրացիկ»

Վերլուծություն

Այն, որ աշխարհում իրավիճակ է փոխվում, շատ արագ թակեց նաեւ Հայաստանի դուռը: Միացյալ Նահանգների նոր վարչակարգի օրոք ոչ միայն փակվեցին սորոսականների եւ այլ տարատեսակ հիմնադրամների շահառուների օդերը, այլ նրանք ուղղակի հայտնվեցին բոմժի կարգավիճակում:

Եվ ահա առաջինը, ով սկսեց աղմկել այդ մասին, կարկառուն սորոսական Դանիել Իոաննիսյանն է, որը տեսանյութ է հրապարակել եւ հայտարարել, որ գումար է փնտրում «Փաստերի ուսումնասիրության կենտրոնի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման» ֆինանսավորման համար: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս աջակցություն եւ դրամական օժանդակություն է խնդրում քաղաքացիներից: Իսկ թե ինչով էին զբաղված նա ու նրա նմանները` այսքան տարի տարբեր գրանտներ ստանալով, արդեն ամերիկացիներն են բացահայտում՝ շեշտելով գրանտակերների հակապետական ու խայտառակ գործունեության մասին:

Համենայնդեպս, Դանիել Իոաննիսյանը հաշվետու չէ հանրությանը ծախսած գումարների համար, ինչի մասին արձանագրել է քաղակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է Դանիել Իոաննիսյանի ղեկավարած թիմը տնօրինել ստացած ֆինանսական միջոցները։ Այս նպատակով դիմել էի, որ ինձ տրամադրեն վերջին հինգ տարվա ընթացքում ստացված գումարների ծախսերի բացվածքը։ Հիմնավոր կասկածներ ունենալով, որ չեն տրամադրի ծախսերի բացվածքը, հստակ նշել էի, «միայն թե չասեք, որ դա պետական գաղտնիք է։

Ի պատասխան՝ ինձ տրամադրվեց հղում uic.am կայքում հրապարակված հաշվետվությանը, որտեղ, սակայն, բացակայում էր ստացված գումարների ծախսերի բացվածքը, ինչպես նաեւ 2024 թվականի ստացած գումարների ֆինանսական հաշվետվությունը։ Կրկին դիմելուց հետո պարզվեց, որ ստացած գումարների ծախսերի բացվածքը, իրոք որ  «պետական գաղտնիք է», - նշել է Չախոյանը եւ հորդորել քաղաքացիներին զերծ մնալ եւ ոչ մի լումա չփոխանցել վերոնշյալ կազմակերպություններին, քանի որ նրանք հաշվետու չեն հանրությանը՝ թե որքան եւ հստակ ինչի վրա են ծախսում գումարները։

ՄԵԿԸ ԼԻՆԻ ՆԻԿՈԼԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԻ, ԲԱ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ Ո՞Վ ՏԵՐ ԼԻՆԻ

Այս ամենն անհարմար դրության մեջ է դնում նաեւ Նիկոլ Փաշինյանին, եթե 2018-ի իշխանափոխության ժամանակ եւ դրանից հետո սորոսականները նրա գլխավոր հենարանն էին, հիմա չի բացառվում, որ նրանք սովից ագրեսիվանան ու դառնան վերջինիս ընդդիմադիր:

Միեւնույն ժամանակ, Փաշինյան Նիկոլը նրանց էլ տեր լինել չի կարող, քանի որ մեկը լինի իրեն տիրություն անի: Ժողովրդավարության անվան տակ տարիներ շարունակ գործունեություն ծավալած գրանտակերների փչած փուչիկն արդեն իսկ պայթել է: Եվ ընդհանրապես, Արեւմուտքի կեղտոտ սավանն է հայտնվել արենայում եւ պարզվել, որ ինչով նրանք էին զբաղված, պարզապես, հակաժողովրդական էր: ԱՄՆ փոխնախագահ Ջեմս Դեյվիդ Վենսն ուղիղ հայտարարել է, որ Եվրոպան նահանջել է իր հիմնական արժեքներից. քարոզել են խոսքի ազատություն, ժողովրդավարություն, իսկ իրենք զբաղվել՝ ճիշտ հակառակով: Վենսը խստագույն քննադատության է ենթարկել Եվրոպայում ներկայումս գերիշխող էլիտաներին, Եվրամիության ղեկավարությանը եւ ակնարկել քաղաքական-գաղափարախոսական եւ արժեքային պայքարի մասին, որի պտուղներն արդեն իսկ երեւում են: Այդ նույն էլիտաների հետ հույսեր կապող Փաշինյանը փաստացի մնացել է անտեր եւ իր հետ միասին հայաստանյան 5-րդ եւ 6-րդ շարասյուները:

ՈՐՈՇ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ ԴԵՌ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ

Նման իրավիճակում թվում էր, թե ընդդիմությունը շատ ավելի արագ պետք է կողմնորոշվի՝ իր արտաքին վեկտորների հարցում, բայց երեկ տեղի ունեցած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը ցույց տվեց, որ՝ ոչ:

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարանը Երեւանում տեղի ունեցած վերոնշյալ նիստին եվրոպացիներին գանգատվեց, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը հետապնդման են ենթարկվում։ Ըստ նրա` ԵՄ-ի պնդումը, թե ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, չի համապատասխանում իրականությանը։

Այս ելույթն առնվազն տարօրինակ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ֆոնին: Վերջինիս աշխարհաքաղաքական վերլուծությունը առնվազն պետք է լսած լիներ որդին եւ հույսեր չկապեր, որ եվրոպացիները Նիկոլին մի թթու, մի կծու խոսք են ասելու: Հետեւապես, ումի՞ց ինչ էր ակնկալում Քոչարյան կրտսերը, երբ ԱՄՆ փոխնախագահն է ասում, որ այդ նույն Եվրոպան վաղուց հեռացել է իր իսկ որդեգրած արժեքներից:

Ընդհանրապես, ընդդիմության շարքերում առկա վիճակը նմանվում է «Կիսաբաց լուսամուտների», որտեղ կարիք կա նախ հասկանալու ով ով է, ու ով ինչով է զբաղված: Այս գործառույթը ստանձնել է նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը եւ տեւական ժամանակ է փորձում է հասկանալ, թե ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի` Նիկոլի դեմ պայքարելու ռեսուրսը, երբ «Հայաստան» դաշինքը` որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի. կան ՀՅԴ-ականներ եւ մի քանի երդվյալ քոչարյանականներ, որոնք անհաշտ կռիվ են տալիս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ ավելի հուժկու, քան իրենց ջանքերը գործադրում են Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար: Օրինակ, առնվազն անտրամաբանական է, երբ քոչարյանականները հակադարձում են, թե՝ եթե ՀՀ երկրորդ նախագահին մեղադրում եք, որ ասում է արտահերթ կամ հերթական ընտրություններով պետք է հասնել իշխանափոխության, հիշեք, որ երբ նա նստած էր, ՀՀԿ-ն 2018-ին ընտրությունների էր մասնակցում: Նախ հիշենք, որ 2018-ին Նիկոլը դեռ Արցախ չէր հանձնել, այսպես ասած, պաշտոնապես էլ դեռ դավաճանի պիտակը ճակատին խփած չէր, էլ չասենք, որ ի տարբերություն ՀՀԿ-ի, որը մասնակցում էր ընտրություններին «Եթե մտահոգ ես…» կարգախոսով, այսօրվա մյուս ընդդիմադիրներն այդ ժամանակ դեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պաշտոններ էին զբաղեցնում, իսկ մյուսները, փրփուրը բերաններին, դեռ «թավշյա հեղափոխությունն» էին փառաբանում: Այնպես որ, ՀՀԿ-ին գոնե այս հարցում մեղադրելը զավեշտ է, ավելին՝ պետք է շնորհակալություն հայտնել ու ներողություն խնդրել, հատկապես, որ նույն կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ազատության համար հենց նաեւ ՀՀԿ-ականներն էին պայքարում, երբ այսօրվա նրա թիմակիցները դեռ կամուկացի մեջ էին:

ՆԻԿՈԼԻ ՄԻԱԿ ՀԵՆԱՐԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՆԱՅԻ ԿՐՈՒՆԿԻ ՏԱԿ ԱՊԱՍՏԱՆ ԳՏՆԵԼԸ

Իսկ այս ֆոնին, երբ ընդդիմադիր դաշտում փորձեր են արվում հասկանալ՝ ով ով է, լուսանցքում է մնում Նիկոլ Փաշինյանի «Պլան Էրատոն»:

«Ընդդիմադիր տարբեր ճամբարներ այնքան են զբաղված իրար քարկոծելով, որ Աննա Հակոբյանի համար փաստացի կուսակցություն (իրենց բառերով՝ «շարժում») ստեղծելու մասին հայտարարությունը լրիվ աննկատ անցավ։

Սա այն պարագայում, որ այլ դեպքերում Աննայի ամեն ցնդաբանություն նույն ընդդիմադիրները օրերով ծամծմում-քննարկում են... Այն մասին, որ Աննայի «կրթական» ջղաձգումները նախընտրական բնույթի են, գրել եմ դեռ 2 ամիս առաջ», - ընդգծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Այսպիսով՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնությունը հուշիկ քայլերով վերածվում է քաղաքական շարժման: Վերջինս «Իմ քայլը» հիմնադրամով տեղեկացրել է, որ ձեւավորվել է եւ առաջին նիստն է անցկացրել «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական կոմիտեն: Կոմիտեի կազմում ընդգրկված են իր գլխավորությամբ՝ իրավաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ: Նիստի օրակարգում եղել է շարժման ռազմավարության մշակումը, մարզային կոմիտեների ձեւավորումը, կոմիտեի աշխատակարգի եւ կառուցվածքի հստակեցումը: Այն ամենը, ինչ պետք է քաղաքական ուժ ստեղծելու համար:

Այլեւս փաստ է, որ Աննա Հակոբյանը պատրաստվում է ընտրական գործընթացների, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հույսեր չի կապում ո՛չ ՔՊ-ի հետ, որի վարկանիշը պլենտուսից էլ ցածր է, ո՛չ էլ իբր ՔՊ-ի շարքերը լքած առանձին ուժերին է հենարան համարում՝ ի դեմս հովիկաղազարյանների եւ հակոբասլանյանների: Ըստ էության, այն ինչ կանխատեսվում էր ամիսներ շարունակ, դառնում է իրականություն՝ Փաշինյանի միակ հենարանը մնում է Աննայի կրունկի տակ ապաստան գտնելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=306465&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ