Ճիշտն ասած, ընկալում չունեմ, թե մենք ստեղծված իրավիճակից կարող ենք օգտվել. Սերգեյ Բագրատյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է ԱԺ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

Այս փու­լում, երբ, կար­ծես, Ադր­բե­ջա­նի եւ Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լար­վում են, փո­խա­նակ Հա­յաս­տա­նը փոր­ձի օգտ­վել ի­րա­վի­ճա­կից, շա­րու­նա­կում է մնալ հա­կա­ռու­սա­կան ա­լի­քի վրա՝ ընդ­հուպ  Եվ­րա­միութ­յան ան­դա­մակց­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կի նա­խա­գիծն է ըն­դու­նում Ազ­գա­յին ժո­ղո­վով: Չեք կար­ծո՞ւմ, որ այս ա­մենն այ­լեւս ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խնդիր է:

Դուք տե­սա­կետ եք հայտ­նում, ո­րը ժո­ղովր­դի մի մա­սը կկի­սի, մի մա­սը՝ չի կի­սի: Այն, որ մենք ծանր հար­ված­ներ տե­սանք մեր թի­կուն­քին՝ դաշ­նա­կից­նե­րի կող­մից, վստա­հութ­յու­նը բա­վա­կա­նին սա­սան­վեց: Հե­տե­ւա­բար, նույ­նիսկ կա­րող է Ադր­բե­ջան-­Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վատ­թա­րա­նալ, բայց ոչ ի հա­շիվ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լա­վաց­ման: Ա­վե­լին՝ առն­վազն այս պա­հին Ռու­սաս­տա­նի շա­հե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ա­վե­լի շատ Թուր­քիա­յի հետ, քան` Հա­յաս­տա­նի: Ադր­բե­ջա­նը երկ­րոր­դում եմ այս հա­րա­բե­րութ­յան մեջ, ո­րով­հե­տեւ, է­լի եմ շեշ­տում, ՌԴ-ի հա­մար ա­ռա­վել կա­րե­ւոր է Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­ները, քան Հա­յաս­տա­նի կամ Ադր­բե­ջա­նի, կամ՝ եր­կու­սին միա­սին վերց­րած: Այս ի­մաս­տով՝ ճիշտն ա­սած, ըն­կա­լում չու­նեմ, թե մենք ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից կա­րող ենք օգտ­վել:

Ա­սել, թե այս պա­հին Ռու­սաս­տա­նի շա­հե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ա­վե­լի շատ Թուր­քիա­յի հետ, քան Հա­յաս­տա­նի, ու տե­ղա­վոր­վել հա­կա­ռու­սա­կան դաշ­տում, գո­նե պատ­մութ­յու­նը չե՞ք կար­ծում, որ հու­շում է՝ դրա­նից տու­ժո­ղը միայն մենք ենք լի­նե­լու:

Սա ա­մե­նավ­տան­գա­վորն է, որն այս պա­հին կա, եւ մենք ար­դեն իսկ կոնկ­րետ տու­ժել ենք դրա հե­տե­ւան­քով: Հի­մա պետք է այն­քան խե­լա­միտ գտնվենք, որ ո­րեէ մե­կը չհա­մա­րի, որ մենք իր հա­մար կա­րող ենք խա­ղա­քարտ դառ­նալ: Աշ­խար­հում ո­րե­ւէ պե­տութ­յուն չպետք է մտա­ծի, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յունն այն­քան թույլ է եւ փոքր, որ ե­թե ցան­կա­նա ի շահ ի­րեն՝ Հա­յաս­տա­նի շա­հե­րի հաշ­վին ո­րե­ւէ հարց կկա­րո­ղա­նա լու­ծել: Այ­սինքն՝ այն­քան հա­մախմբ­ված հան­րութ­յուն պետք է լի­նենք եւ այն­քան ու­ժեղ կա­ռա­վա­րութ­յուն, ղե­կա­վա­րութ­յուն, որ սա ո­րե­ւէ մե­կի մտքով չանց­նի: Ի­մա­նան, որ թե­կուզ փոքր ենք, բայց ու­նենք մեր պե­տա­կան շա­հի խո­րը գի­տակ­ցում: Սա պետք է ա­մե­նա­կա­րե­ւո­րը հա­մա­րենք: Եվ ե­թե կան մար­դիկ, ո­րոնք դա չեն կի­սում, ա­նընդ­հատ պետք է ի­րենց հետ աշ­խա­տենք, հա­մո­զենք, բա­ցատ­րենք, որ բե­րենք այս դաշտ: Ա­մե­նե­ւին չեմ ա­սում՝ ընդ­դի­մութ­յան այ­սինչ ներ­կա­յա­ցու­ցի­չը իշ­խա­նութ­յան այ­նինչ ներ­կա­յա­ցուց­չի հետ հա­մախմբ­վի, ո՛չ, այլ ա­սում եմ՝ հա­մախմբ­վենք պե­տա­կա­նութ­յան գա­ղա­փա­րի շուրջ, ո­րը բո­լո­րինս է, եւ պե­տա­կա­նութ­յունն ու­ժե­ղաց­նենք: Ե՛վ ընդ­դի­մութ­յունն ու­ժե­ղաց­նի, ե՛ւ մենք, ե՛ւ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յու­նը: Պետք է պե­տութ­յունն ու­ժե­ղաց­նե­լու խնդիր դնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում