ԸՄԲԻՇ ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Սպորտ
Հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ PWL-8 լիգայում 5։4 հաշվով հաղթել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին, որին զիջել էր Փարիզ 2024֊ում, բրոնզե մեդալի համար պայքարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Այս ըմբշամարտի լիգան արդեն ավանդական դարձած մարզական իրադարձություն է, որին մասնակցում են տարբեր երկրների ուժեղագույն ըմբիշները։ Մասնակիցները անցկացնում են մեկական գոտեմարտ։ Այս տարի այն անցկացվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=306411&l=am/