ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սպորտ

Օրերս ՌԴ-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային առաջնությանը ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Ախուրյանից ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել Մանվելի հետ։ Նա այսպես մեկնաբանեց.

- Հանդես եկա 57 կգ քաշային կարգում։ Առաջին մրցակիցս մեր հայրենակից ըմբիշն էր, նրան հաղթեցի 8։7 հաշվով։ Հաջորդ գոտեմարտում էլ բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով պարտության մատնեցի Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող ըմբիշին։

- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Սա շատ կարևորագույն մրցաշար էր, սա վճռորոշ եղավ, այս հաղթանակը ինձ տվեց հնարավորություն մասնակցելու ապրիլի 7-ին կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Սլովակիայում։ Հանդես կգամ 55 կգ քաշային կարգում։

- Մանվել, հետաքրքիր է, թե որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով։

- Հիշում եմ, 4 տարեկանից սկսեցի պարապել ըմբշամարտով, անձնական մարզիչս հայրս է Էդգար Խաչատրյանը։ Հենց հայրիկիցս էլ ոգեշնչվել եմ ու սկսել պարապել, ու այժմ առանց ըմբշամարտի էլ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը, առօրյան։ Հիմա արդեն 21 տարեկան եմ։

- Իսկ որևէ հիշարժան գոտեմարտ եղել է քո մարզական կարիերայի ընթացքում։

- Իհարկե, անցած տարի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությանը (ի դեպ, առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը), 13։5 հաշվով կարողացա հաղթել ազգությամբ թուրք մրցակցիս, որը Եվրոպայի գործող չեմպիոնն էր։ Այդ պահին շատ անբացատրելի զգացողություններ առաջացան ինձ մոտ, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հենց իմացա, որ մրցակիցս թուրք է լինելու, միայն մտածում էի հաղթանակի մասին։ Հետո էլ բրոնզե մեդալի համար պայքարում, բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով հաղթեցի բուլղարացի մրցակցիս։

- Կա՞ որևէ անվանի մարզիկ, որ նրանից շատ ոգեշնչվում ես։

- Իհարկե, մեր Գյումրեցի, լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է։ Նրա հետ նույն մարզադահլիճում պարապելը շատ մեծ մոտիվացիա է հաղորդում մեզ, ձգտում ենք նմանվել նրան։ Արթուրը շատ օգտակար խորհուրդներ է տալիս, սովորեցնում հնարքներ։ Վերջերս էլ, ինչպես ականատես եղաք նաև դուք, նա վարպետության դաս անցկացրեց մեր Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում։ Մենք, երիտասարդ սերնդի մարզիկներս, իսկապես գիտակցում ենք, թե ինչպիսի լեգենդար մարզիկի հետ ենք շփվում, պարապում, բոլորին չէ, որ տրված է այդ շանսը։ Իմ ամենամեծ երազանքը Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է։

- Շնորհակալություն, Մանվել, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում