Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց։

Հանրահայտ փաստ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ծրագրված էր մինչ Առաջին աշխարհամարտը։ Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստագրական նյութեր ու մասնավորապես 1911-ի Սալոնիկի ժողովի հայտնի որոշումը։ Երիտթուրքերի ծրագրի առաջին փուլում նախատեսված էր հայկական տարրի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում,իսկ հաջորդ փուլում բնաջնջումը պետք է իրականացվեր նաեւ Արեւելյան Հայաստանում ու մասնավորապես Արցախում եւ Նախիջեւանում։ Այս խնդրին մանրամասն անդրադարձ է կատարել դոկտոր Հայկ Դեմոյանն իր «Турция и Карабахский конфликт» աշխատության մեջ։

Դեռեւս 1919-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշման մեջ նշվում էր,որ «թուրքական կառավարությունը նպատակային ուզում է ոչնչացնել հայ ժողովրդին»/Congressional Records, Vol. LVII, рр. 3483-3484, цитата по А. М. Погосян, Карсская область в составе России, Ереван, Айастан, 1983, с. 223./:

Երիտթուրքերի պարագլուխներից դոկտոր Նազիմը նշում էր. «Հայերին պետք է ոչնչացնել արմատապես։ Հիմա պատերազմ է ու ավելի հարմար պահ հայերին բնաջնջելու համար այլեւս չի լինելու»

/Mevlan Zade Rifat. Turkiye inkilabinin ic yuzu, Halep, 1929, s. 89-93, цитата по изданию Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов, под ред. М. Г. Нерсисяна, Ереван, Айастан, 1983, сс. 408-412./:

Բրիտանացի նշանավոր պատմաբան Առնոլդ Թոյնբին նշում էր,որ հայերի բռնագաղթման ու բնաջնջման հիմնական պատճառ էր հանդիսանում Թուրքիայի ձգտումը կապ հաստատել Կովկասում ապրող թուրքական տարրի հետ։Իսկ այդ նպատակին հասնելու հիմնական խոչընդոտը հենց հայերն էին /Arnold J. Toynbee. Armenian Atrocities. The Murder of a Nation, N.Y. 1975./:

20-րդ դարի սկզբին երիտթուրքական կազմակերպություններն ակտիվ կապեր էին հաստատում Կովկասի թաթարների/թուրքերի/ հետ։ Այդ առումով արժանի է հիշատակման եդիտթուրքերի պարագլուխներից Բեհաեդդին Շաքիրի 1906-ին Փարիզում գրված գաղտնի նամակը «Կովկասի մուսուլման եղբայրներին»,որտեղ նշված է,որ «հայերը ձեր թշնամիներն են ու գլխավոր խոչընդոտը ռուսական լծից ազատագրվելու համար։Պետք է քայլեր ձեռնարկել նրանց թուլացնելու համար»

/A.B. Kuran. Inkilap tarihimiz ve Ittihad ve Terakki, Istanbul, 1948, 85. 214-215, цитата по Айказн Казарян. Цехаспан турок, Бейрут, 1968, ее. 353-354. (на арм. яз). M. Sukru Hanioglu. preparation for a Revolution. The Young Turks, 1902-1908, Oxford University Press, 2001, рр. 158, 422-423./:

Թուրքերն երիտթուրքական պրոպագանդայի կենտրոն որոշեցին դարձնել Շուշի քաղաքը։ Այդ պահից սկսած Արցախն ու արցախահայությունը դարձան թուրք-թաթարական գլխավոր թիրախներից մ՚եկը Կովկասում։

Հարկ է նշել, որ պանթուրքիզմի համար Հայաստանը համարվում էր գլխավոր աշխարհագրական խոչընդոտը թուրքական աշխարհի միավորման համար։ /Michael P. Croissant. The Armenia-Azerbaijan Conflict, р.8/:

Ինչպես տենում ենք, նույնիսկ 110 տարի անց Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն այս ուղղությամբ չեն փոխվել։ Առաջին աշխարհամարտի սկսելուց հետո երիտթուրքերը ձեռնամուխ եղան իրենց պանթուրքիստական պլանների իրագործմանը՝ հայ ժողովրդի դեմ իրականացնելով ցեղասպանություն։

1914-ի հոկտեմբերի 31-ին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան հանձնարարում է թուրքական 3-րդ բանակային կոդպուսի հրամանատար Իզզեթ-փաշային նախաձեռնել ռազմական օպերացիա ոչ միայն Բաքուն ու Դաղստանը,այլ նաեւ Արցախը գրավելու համար /Aydemir S. Suyn Arayan Adam, Istanbul, 1967, s. 160, цитата по изданию Г. Аветисян. К вопросу о «кавказском доме» и пантюркистских устремлениях, в «Этнические и региональные конфликты в Евразии», Кн. 1. Центральная Азия и Кавказ. - М: Весь Мир, 1997, с. 134./:

Այն ժամանակ Էնվերի պլանի իրագործմանը խանգարեց թուրքերի պարտությունը Սարիղամիշում։ Սակայն պանթուրքիզմի ջատագովները չէին մոռացել Էնվերի պատգամը։Նրանք չէին հրաժարվել իրենց նպատակից ու հարմար առիթի էին սպասում Արգախը գրավելու համար։

Հարմար առիթն ընձեռվեց 2018-ի Հայաստանում իշխանազավթումից, ինչպես նաեւ 2020-ի նիկոլիստական ռեժիմի կողմից բերված կապիտուլյացիայի եւ 2023-ի Արցախի հայաթափումից հետո։

Ահա, թե ինչո՞ւ էր 2020-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Էրդողանն ասում. «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»։

Սա ասում եմ նրանց համար,ովքեր դեռ հիմարաբար կարծում են, թե պանթուրքիզմի ծրագրերն այլեւս սպառնալիք չեն հայության համար։ Բայց «Էնվերի հոգին չէր փառավորվի», եթե չլիներ Փաշինյանն իր ապաշնորհ կառավարումով։

Ակնհայտ է, որ Էնվերի ու երիտթուրքերի ծրագրում միայն Արցախի գրավումը չէր։ Նրանց համար Հայաստանը մնում է «անիծյալ սեպ», որը բաժանում է թուրքական աշխարհը։ Ու քանի դեռ Հայաստանում իշխում են սեփական պատմությունն ուրացողներն ու թուրք-ադրբեջանական պահանջները կյանքի կոչողները,Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում