ԱՄՆ-ն բավարարելու է Ռուսաստանի պահանջները, իսկ ինչ են անելու հայ ժողովրդի գլուխը աղացած քնձխները. Միհրան Հակոբյան

Ներքաղաքական

Պատմաբան Միհրան Հակոբյանը գրում է. «Ժամանակին ընդունված էր, որ աշխարհաքաղաքականությունը հումանիտար գիտությունների բնագավառում «ամենաէլիտար դիսցիպլինն է», որովհետև այդ գիտելիքն անհրաժեշտ է և կարող է հետաքրքրել միայն էլիտաներին:

Համացանցի դարաշրջանն ու սոցցանցերն այդ մոտեցումը փոխել են հատկապես Հայաստանում, որտեղ աշխարհաքաղաքականության մասին հրապարակային դատողություններ են անում «եսիմ ովքերը», իսկ 5-րդ շարասյան կարկառունները աշխարհաքաղաքական վերլուծության անվան տակ զբաղվել են և զբաղվում են զուտ հակառուսականություն քարոզելով: Արդյունքում ունենք հանձնված Արցախ ու «զգետնված» արժանապատվություն, ավելին՝ այդ ամենի գլխավոր մեղավոր քընձըխը դեռ վարչապետի աթոռին վեր ընկած է:

Այդ նույն 5-րդ շարասյունը հիմա, ապուշ կտրած, փորձում է բացատրություններ սփռել, թե ինչպես ստացվեց, որ Ամերիկան և Ռուսաստանը պայմանավորվում են, ինչպես ստացվեց, որ Ամերիկան Ռուսաստանը չփլուզեց, ինչպես ստացվեց, որ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ նախագահի համար դիկտատոր դարձավ:

Մինչդեռ աշխարհաքաղաքականություն ու «Politics Among Nations» դիսցիպլիններին իրականում տիրապետողները միշտ են իմացել, որ քաղաքական գործընթացներում ամեն ինչ չէ, որ սև-սպիտակ է, և համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարները խաղացել են, խաղում են և խաղալու են «բալանսների խաղը»:

Այստեղ չկան զգազմունքներ, այստեղ կան միայն ու միայն հաշվարկներ և շահեր:
Այսպես. Նապոլեոնյան պատերազմներից հետո բրիտանացիները հասկացան, որ Ֆրանսիայի համար ցամաքային Եվրոպայում պետք է «զբաղմունք» գտնել, որպեսզի ֆրանսիացիների սևեռվածությունը հեռացնեն Բրիտանական կայսրությունից: Երկար փնտրտուքից հետո բրիտանական խաղադրույքն արվեց Պրուսիայի վրա: Եվ, ստացվեց. 1870-1871թթ. պատերազմում Բիսմարկի հմուտ դիվանագիտությամբ փաթեթավորված և ֆոն Մոլտկեի տեսությամբ բանակ ստեղծած Պրուսիան ջախջախեց ֆրանսիացիներին, գերևարեց Նապոլեոն 3-րդին և Վերսալում հռչակեց Գերմանական կայսրությունը: Ի՞նչ եղավ հետո. ընդամենը 15 տարի անց նույն բրիտանացիները վազեցին Փարիզ, որպեսզի բանակցեն բալանսավորող դաշինքի (Անտանտ) ձևավորումը՝ ընդդեմ Գերմանիայի տարեցտարի աճող հավակնությունների:

Բրիտանացիները արագորեն ավարտեցին նաև Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի հետ ծավալած «The Great Game»-ը և ռուսներին նույնպես հակագերմանական Անտանտ հրավիրեցին: Ի դեպ. կան կարծիքներ, որ 1945թ.-ի մայիսի 9-ը նախագծել էին դեռևս 1878թ.-ի Բեռլինի կոնգրեսի ժամանակ, երբ բոլորի համար ակնհայտ դարձավ՝ Կայզերական Գերմանիան մեծագույն պրոբլեմ է դարձել:

Մեկ այլ օրինակ. տարիների հետհայացքը ակնհայտ է դարձնում, որ Սառը պատերազմում սովետական տնտեսությունը չի պարտվել ամերիկյան տնտեսությանը:

Անգամ իր գոյության ցածրադիր կետում՝ 1991-ին, ԽՍՀՄ-ը շարունակում էր լինել աշխարհի 2-րդ տնտեսությունը: Հիմա ակնհայտ է, որ ԽՍՀՄ-ն իրականում պարտվել է ամերիկա-չինական տնտեսությանը: 1970-ականների սկսզբներին Նիքսոնն ու Քիսինջերը կարողացան հմտորեն օգտվել սովետա-չինական հակասություններից և տնտեսական դաշինք ստեղծել Պեկինի հետ: Արդյունքում ԽՍՀՄ-ը չդիմացավ մրցակցությանն ու պարտվեց:

Թեև այդ մասին բացահայտ չեն խոսում, բայց հիմա Թրամփի Ամերիկան, ըստ էության, վերադարձել է «Նիքսոնի դոկտրինին»: Միայն թե ամերիկացիների համար Ռուսաստանը (նախկին ԽՍՀՄ իմաստով) և Չինաստանը տեղերով փոխվել են:

Ասել կուզի՝ «բալանսների խաղում» ԱՄՆ-ը չի կարող իրեն թույլ տալ, որ Ռուսաստանն այն աստիճանի թուլանա, որ վերածվի Չինաստանի կցորդի: Դա Ամերիկայի համար կնշանակի ավտոմատ պարտություն: Ուստի, հիմա արդեն ակներև է, որ ամերիկացիները բավարարելու են Ռուսաստանի պահանջներն ու փարատելու են այն հավակնությունները, որոնք ամերիկյան կարմիր գծերին չեն մոտենում: Այս համատեքստում հետաքրքիր է լինելու, թե ինչպես է դասավորվելու հայ ժողովրդի գլուխը 7 տարի աղացած քընձըխի ու նրա քարոզչական գումարտակի ճակատագիրը…»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում