«Ժողովուրդ». Ինչպես է մեկնաբանում Վահե Գրիգորյանը Էդգար Ղազարյանի գործը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննադատել էր ՍԴ դատավորներին՝ ներառյալ ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանին՝ նրա այդ պաշտոնը համարելով ապօրինի, քանի որ չկա որեւէ հրաման, որը կապացուցի, որ Գրիգորյանը ՍԴ փոխնախագահն է:

Ահա Գրիգորյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ղազարյանի նկատմամբ: ՀՀ Քննչական կոմիտեն էլ անմիջապես հարուցել է քրեական գործ, մտել դատարան՝ պահանջելով, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն, ինչի արդյունքում սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը: Ղազարյանն իրավունք չունի քննիչների, դատախազների, դատավորների, հարկադիր կատարողների և նրանց մերձավոր բարեկամների մասին քննադատական միտք հնչեցնել:
Ինչպես է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկնաբանում այս իրավիճակը, որ իր դիմումի հիման վրա սահմանափակվել է հանրային գործչի խոսքի ազատությունը: «Առանց մեկնաբանության», – կարճ ասաց Վահե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում՝ թողնելով անպատասխան մեր հարցերը: Իսկ մեկնաբանությունները թողեց «մեր խղճին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=306373&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ