«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ընդհանրապես` Ռոբը եղե՞լ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԳՅՈՒՄՐՎԱ ՏՐՆԳԻ

(ՓԱՐԱՔԱՐՈՒՄ ՔՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների` մինչև ընդդիմադիրները կսկսեն «Կոնսենսուս - 1» ՔՊ-ին հեռացնելու գործընթացը, Փարաքարում արդեն իշխանություններն ու քրեական ենթամշակույթը սկսել են ՔՊ-ն վերարտադրելու «Կոնսենսուս +1» գործընթացը։

 **

 ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱԼԲԻՆԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԿԱՐՄԻՐ ՇՈՐԵՐՈՎ ԻՐԵՆՑ ՈՐԱԿՄԱՄԲ «ԱՂԻ ԲԼԻԹ- ՎԱԼԵՆՏԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՐԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Մեր սեւ սիրտը` ձեր վարդագույն փարթին։

 **

 ՄԵՂԱ ԱՍՏԾՈ

 ( ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՔՊ-Ի ՍԱՐԻԿԻՆ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ թեոլոգների, միայն Մարուքյանի եղբայրների մոտ կարող է այդպես լինել, որ մեկը Նիկոլի աչքի գերանը տեսնի, մյուսը` չտեսնի։

**

ԴԱՍԱԿԱՆ

 (ՎԱՐԴԱՆԻԿԻ ԵՐԳԸ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԻՐԵՆ ԱՍՖԱԼՏԻՆ ՊԱՌԿԵՑՆԵԼՈՎ` ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Խեղճ բլուրս ձեր սարիկին վնաս չէ, վնաս չէ...

 **

 ՁՅՈՒՆ ԳԱ ԳԼԽԻԴ

 (ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿՈԼԱՊՍԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ օդերեւութաբանների` վերոնշյալ երեւույթի պատճառը, ամենայն հավանականությամբ, ձյունը սկզբից նստել է քաղաքապետարանի աշխատակազմի գլխին։

**

ԿԱՐՈՏԱԽՏ

Լեննականի կալբասի գործարանից հայտնում են` Նիկոլենք Գյումրին էն օրը քցեցին, որ գյումրեցիները սկսեցին Վարդանիկի ժամանակներին երանի տալ:

**

ՈՐԲԻՆ ՀԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵԻ

Ըստ ՄԱԿ-ի սոցիալական հանձնաժողովի`ԱՄՆ-ն Եվրոպային անչափահաս դառնալու պատրվակով այլեւս ալիմետ չի վճարելու, ձողը լրիվ կտրում ա:

**

ՈՐԴԻՆԵՐ ԵՎ ՉԵՂԱԾՆԵՐ

(«ՊՐԻՎԵՏ ՌՈԲԸ ՉԻ ԵՂԵԼ», ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՀՈՐ ԱՐԱԾՆԵՐԸ ՀԵՐՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Պրիվետ Ռոբը» չի եղել, որ Ռոբը «Կոնգրես» հյուրանոցը համեմատեր բոմբաներկայի հետ, չի եղել, որ կոշիկները հանդի նասկիներով տուռնիկ բարձրանա, չի եղել, որ «Գրանդ Քենդիում» հայտարարի, թե մանկուց մտածում էր` ոնց են կոնֆետի մեջ ջեմ լցնում, եւ ընդհանրապես` Ռոբը եղե՞լ ա:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը