«Իրականում շատ ավելի սարսափելի օրակարգ կա այդ վարույթում». 70-ամյա արցախցի գիտնականի փաստաբանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Փետրվարի 1-ի երեկոյան միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ 70-ամյա արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ, քանի որ նա օրերս հրապարակել էր Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգող անհայտ անձանց մասնակցությամբ տեսանյութ։ Այդուհանդերձ, մի քանի ժամ տեւած նիստից հետո դատարանը որոշեց չկալանավորել Ղարիբ Բաբայանին՝ բավարարվելով միայն վարչական վերահսկողությամբ։ Ի վերջո, ովքե՞ր էին հրապարակում երգում ադրբեջաներեն, օրերս ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին փակագծեր է բացել: Նա մասնավորապես նշել է, որ տեսանյութը նայել է, սակայն շատ հստակ չի էլ լսվում, թե ինչ են նրանք ասում: «Ովքեր ռասիստական եւ ազգային լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչն են, ոչ էլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումներն արտահայտողներ են», - ընդգծել էր դեսպանը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Ղարիբ Բաբայանի շահերի պաշտպան փաստաբան ԱԲԳԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Պողոսյան, Իրանի դեսպանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ ի՞նչ տեսակետ կհայտնեք:

Տեսեք, ես չգիտեմ, թե ինչպես է ընկալվել Իրանի դեսպանի հայտարարությունը: Իմ կարծիքով՝ դեսպանը պարզապես ասաց, որ իր ժողովրդի ներկայացուցիչները չեն այն առումով, որ եթե անգամ Իրանի քաղաքացիներ են՝ միեւնույնն է, չեն ներկայացնում Իրանի դիրքորոշումը: Ամեն դեպքում, ես ինքս դեսպանի հայտարարությունն այդպես եմ ընկալել: Բնականաբար, դա նորմալ է: Այդպես էլ պետք է հայտարարեր, քանի որ դա պաշտոնական Իրանի դիրքորոշումը չէ: Այսինքն, մի քանի անձով պայմանավորված, չի կարելի դա ընկալել որպես ողջ իրանյան ժողովրդի դիրքորոշում:

Ինչպես գիտենք, պարոն Բաբայանը նաեւ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունք այժմ չունի: Արդյո՞ք կարող ենք ասել, որ իրականությունը փոքր-ինչ այլ է, սակայն այլ կերպ է ներկայացվում նրա փոխարեն:

Այո, պարոն Բաբայանը հրապարակային խոսքով հանդես գալու իրավունք չունի: Իրականում շատ ավելի սարսափելի օրակարգ կա մեր կարծիքով այդ վարույթում, եւ իրական նպատակները գրված չեն վերադասի որոշման մեջ ու այս առումով, կարծես թե, դեպի երկրորդ պլան է մի պահ մղվում խոսքի ազատության իրավունքը: Ըստ էության, պարոն Բաբայանի կողմից կատարված հայտարարության մեջ որեւէ թշնամանքի կամ ատելության խոսք չկա: Գրեթե քննություն չպարունակող քննադատական խոսքեր են: Թեեւ շատ-շատ ավելի սուր քննադատություններին իրավապահ մարմինները չեն արձագանքում: Այսինքն՝ սրանից հետեւություն, որ սա իրենց համար առանձնահատուկ դեպք էր, եւ դրա հետ մեկտեղ նաեւ պարտադիր պետք էր արձագանքել:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում