Արեգակն ունեցել է ամենահզոր պլազմային շերտի արտանետումը մինչ այժմ․ Որքանով է այն վտանգավոր Երկիր մոլորակի համար
ԹեմաՓետրվարի 25-ին Արեգակը արտանետել է այս տարվա իր ամենամեծ պլազմային շերտը: Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեւային աստղագիտության լաբորատորիան։
Ռուս գիտնականների տվյալներով՝ արտանետումը գրանցվել է երեկ երեկոյան։ Այն հնարավոր է եղել դիտել համապատասխան գործիքով Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 1-ից մինչև 9-10-ը։
Ենթադրվում է, որ պայթյունի աղբյուրը գտնվել է Արեգակի հակառակ կողմում և չի կարող ազդել Երկրի վրա:
https://iravunk.com/sim/?p=306325&l=am/

