Թուրքական ակումբը ուզում է պատժել Մոուրինյոյին` թուրք ժողովրդին վիրավորելու համար
Սպորտ
«Գալաթասարայը» պատրաստվում է բողոք ներկաայացնել Թուրքիայի դատախազություն, ինչպես նաև ցանկանում է դիմել ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին՝ Ժոզե Մոուրինյոյին պատժելու պահանջով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է ստորացուցիչ բառեր օգտագործել թուրք ժողովրդի հասցեին ու կիրառել անմարդկային հռետորաբանություն: Քրեական գործ հարուցելու վերաբերյալ բողոք ենք ներկայացնելու Թուրքիայի դատախազություն, իրավիճակի մասին տեղյակ ենք պահելու նաև ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին»,- գրված է հայտարարության մեջ:
Ժոզե Մոուրինյոն Թուրքիայի առաջնության 25-րդ տուրի «Գալաթասարայի» դեմ հանդիպմանը(0:0) հաջորդած մամուլի ասուլիսին նշել էր, որ հրաշալի կլինի, եթե առաջնության բոլոր հանդիպումները սպասարկեն արտասահմանցի մրցավարներ:
https://iravunk.com/sim/?p=306292&l=am/