Ցավոք, նա չտեսավ 21-րդ դարը, որի մասին այդքան երազում էր. մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը

Մշակութային

Մարտի 5-ից մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։ Ֆիլմում ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։ Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգեւել հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջեւ։  Ֆիլմի պրեմիերային ընդառաջ գլխավոր դերակատարներն ու պրոդյուսերը փակագծեր են բացել, այդ թվում՝ արձագանքել առկա քննադատություններին:

«ԶԱՏԻԿԻՆ ԵՐԲ ՍԵՂԱՆ ԵՆՔ ՆՍՏՈՒՄ, ԻՐ ՏԵՂԸ ՄԻՇՏ ՊԱՀՈՒՄ ԵՆՔ»

Թե ինչու ֆիլմը կոչվեց «Վազգեն. վերջին Սպարապետը» ՆՈՆՈ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ Վազգեն Սարգսյանի եղբոր աղջիկը, ով նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, պատասխանեց, որ նկատի են ունեցել 20-րդ դարի վերջին Սպարապետը լինելու հանգամանքը:

«Այս հարցը ամենից քննարկվողն է, որին բազմիցս պատասխանել եմ: «Վազգեն. վերջին Սպարապետը» ասելով՝ մենք նկատի ենք ունեցել, որ նա 20-րդ դարի վերջին Սպարապետն է եղել, եւ այն իր մեջ ոչ մի ենթատեքստ չունի: Ցավոք, նա մահացել է 21-րդ դարի նախաշեմին՝ երկու ամիս առաջ եւ չտեսավ 21-րդ դարը, որի մասին այդքան երազում էր»,- ասաց Նոնո Սարգսյանը եւ ընդգծեց, որ հորեղբոր ներկայությունը միշտ է զգում. «Զատիկին, երբ սեղան ենք նստում, իր տեղը միշտ պահում ենք»:

Ի դեպ, նշենք, որ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը հովանվորներ չունի: Ըստ պրոդյուսերի, դրա կարիքը չի եղել, ամեն ինչ արվել է «Genetic production»-ի կողմից:

«ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՒ ԻՄ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԾԵՐ ԿԱՆ»

ՀՀ վաստակավոր արտիստ ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ, ով մարմնավորել է Վազգեն Սարգսյանին, ասաց, որ Սպարապետի եւ իր բնավորության մեջ ընդհանուր գծեր կան:

«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպար՝ լինի դրական, թե՝ բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք: Իրականում մեր ընտանիքների բարեկամությունը շատ վաղուց է սկսվել, եւ ես միշտ ընդհանրություններ եմ գտել։ Փորձել եմ 100 տոկոսանոց աշխատել եւ ինչքան ուժ ու եռանդ ունեմ, դնել այս ֆիլմի մեջ։ Փորձել եմ չկրկնօրինակել, այլ մի փոքր ուրիշ տեսանկյունից անել»,- ասաց Սպարապետի դերակատարը:

«ՀՈՒՍԱՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՄ ՓՈԽԱՆՑԵԼ ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿԻ ՄԵԾ ՍԵՐԸ»

Սպարապետի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտած ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ հուզմունքը չթաքցնելով՝ խոսելով իր մարմնավորած հերոսուհու մասին՝ նրան անվանեց ողջ հայության մայրիկը:

«Իմ համար չափազանց մեծ է եղել պատասխանատվությունը: Ինքը շատ կարեւրոր կերպար է եղել ոչ միայն Վազգենի եւ նրա ընտանիքի համար, այլ կարեւոր է եղել բոլորի համար: Իզուր չէ, որ ասում էին Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է եղել: Եթե Խորենին փրկել է Վազգենի հետ ունեցած նաեւ արտաքին նմանությունն, ապա իմ դեպքում չափազանց դժվար էր: Ե՛վ դիմահարդարների, ե՛ւ այլ մարդկանց շնորհիվ փորձել ենք ստանալ կերպարը։ Հուսամ, որ կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի այն մեծ սերը ընտանիքի, որդու եւ հայրենիքի հանդեպ, որն ունեցել է: Ես ամսի 5-ին շատ վախենալով եմ գալու պրեմիերային»,- անկեղծացավ Մարջան Ավետիսյանը:

ՖԻԼՄԸ ԿԲԱՑԻ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԵՐՊԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

«Իրավունք»-ի հարցին, թե արդյոք կան Վազգեն Սարգսյանի սիրային կյանքը նկարագրող տեսարաններ ֆիլմում, սցենարի հեղինակ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ պատասխանեց, որ կան եւ դրանք քիչ չեն:

«Կան, ընդ որում, մի քանի տեսարաններ։ Իհարկե, ականատեսը չեմ եղել, բայց ինձ շատ են օգնել հարազատներն իրենց հետաքրքիր պատմություններով։ Մենք, համենայնդեպս, փորձել ենք հյուսել արժանահավատ պատմություններ, որտեղ գեղարվեստական հորինվածքի հատվածները ոչ թե շեղում են իրականությունից, այլ լրացնում են այն օղակները, որոնք, բնականաբար, բացակա են որեւէ գրավոր աղբյուրում»,- ասաց սցենարիստը, ապա շատ կարեւորելով ֆիլմը՝ շարունակեց. «Ուրախ եմ, որ այս ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալ նրա գրականության որոշ պատառիկների, որոնք, ըստ էության, նրա կերպարի մի մասն են, բացում են հետաքրքիր փաստեր՝ որպես գրողի աշխարհայացքի, մտածողության, աշխարհի ընկալման, ընդհանրապես մարդկանց նկատմամբ: Նրա գրականությունը շատ բազմաշերտ է»,- նշեց Լեւոն Գալստյանը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում