Բենզեմայի համար պատմության լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդոն է, ոչ թե Ռոնալդուն
Սպորտ
«Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման անդրադարձել է «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին, որը ավելի վաղ հայտնել էր, որ ինքն է պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի այս հարցում։ Եթե Կրիշտիանուն իրեն համարում է պատմության լավագույնը, ապա, օրինակ, ինձ համար լավագույնը բրազիլացի Ռոնալդոն է։ Սակայն անկասկած, Կրիշտիանուն ֆանտաստիկ խաղացող է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Բենզեման և Ռոնալդուն երկար ժամանակ միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում»։
https://iravunk.com/sim/?p=306259&l=am/