Սելարայանը վերադարձել է խաղադաշտ
Սպորտ
Արգենտինայի առաջնության 7-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Դեֆենսիա և Խուստիսիային»։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը փոխարինման է մտել 54-րդ րոպեին։
32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բելգրանոյի» նախորդ երեք հանդիպումները։
«Բելգրանոն» 8 միավորով 11-րդ տեղում է, «Դեֆեսնիա և Խուստիսիան» 11 միավորով` 7-րդը։
Արգենտինայի առաջնություն, 7-րդ տուր
«Բելգրանո» - «Դեֆենսիա և Խուստիսիա»` 2-0
Նիկոլաս Ֆերնանդես, 38, 57
https://iravunk.com/sim/?p=306256&l=am/