Եթե կոռուպցիա չկա, ապա ի՞նչ գործ ունի մասնավորի մոտ քաղաքացու հարկերով գնված՝ ձյուն մաքրող և աղ ցանող ավտոմեքենան․ Արթուր Չախոյան

Հասարակություն
Ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Երեկ հրապարակում էի արել, որտեղ հարց էի ուղղել.
«Եթե կոռուպցիա չկա, ապա խնդրում եմ ինձ ասեք, թե ի՞նչ գործ ունի մասնավորի մոտ քաղաքացու հարկերով գնված՝ ձյուն մաքրող և աղ ցանող համայնքային ավտոմեքենան, երբ նա պետք է Երևանի սառցակալած փողոցներում ձյուն մաքրի և աղ ցանի»։
 
Որից հետո ես տեղեկացել եմ, որ Երևանի քաղաքապետարանը մասնավորի հետ պայմանագիր ունի կնքած, որ աղը մասնավոր տարածքում պահեստավորեն։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ավտոմեքենան գնացել էր աղ բեռնելու։ Հարցին պատասխան ստանալուց հետո հրապարակումը ջնջեցի։
 
Հրապարակումը արել եմ՝ իմանալով, որ առաջ Երևանի քաղաքապետարանը աղը պահեստավորում էր իր համայնքային տարածքում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու և առանց մասնավորի հետ պայմանագիր կնքելու։ Այլ ոչ թե, ինչպես որ հիմա են անում։ Դե, արդեն Աստված գիտի՝ մասնավորին ինչքան գումար են վճարում աղը պահեստավորելու համար, երբ դա նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածքներում էին պահեստավորում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու։
 
Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը անդրադարձել է իմ հրապարակմանը, և հանրային կերպով պարզաբանել են, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նենց են պարզաբանում, կարծես՝ լավ բան են արել, որ մասնավորի վարձակալած տարածքում են աղը պահեստավորել, այլ ոչ թե համայնքային տարածքում, ինչպես որ առաջ էին անում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու։
 
Հույս չունեմ, բայց հուսանք, որ այս դեպքից հետո հաջորդ տարի քաղաքապետարանը աղը կպահեստավորի իր ենթակայության տակ գտնվող տարածքներում, այլ ոչ թե կհարստացնի մասնավորին, երբ դա կարելի է անել անվճար»,- գրել է նա։ 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում