Քաղաքական ուժեր կան, որոնք արդեն շատ ակտիվ քարոզարշավ են սկսել Գյումրիում. Համբարյան

Ներքաղաքական

Փետրվարի 20-ից ուժի մեջ կմտնի կառավարության ընդունած որոշումը՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» եւ «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշումները: Այսպիսով՝ Գյումրիում սպասվելիք ՏԻՄ արտահերթ ընտրություններն այլեւս սարերի հետեւում չեն, իսկ թե ինչպիսի քաղաքական զարգացումներ կարելի է սպասել, «Իրավունք»-ը պարզել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ տեսակետը:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Գյումրիում տիրող ներկայիս իրավիճակը: Նախընտրական մթնոլորտն ինչպիսի՞ն է եւ՝ վերջապես, քանի՞ քաղաքապետի թեկնածու արդեն իսկ ունի Գյումրին:

— Պետք է նշեմ, որ նախընտրական մթնոլորտն այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ նախընտրական շրջանում: Արդեն վերջնականապես քաղաքական ուժերն, այսպես ասած, իրենց թիմերին պետք է ներկայացնեն հանրությանը: Գիտենք, որ ընդամենը օրեր անց կավարտվեն առաջադրումները, եւ մեխանիկորեն շատ քաղաքական ուժերի Գյումրիի լիդերները կներկայացնեն իրենց ցուցակները: Վերջին 2-3 օրերին արդեն երկու նոր թիմերի պայքար մտնելու մասին խոսվեց. Մեկը հայտնի պրոդյուսեր, «Hayat Project»-ի տերերից մեկն է՝ Ռուբեն Մխիթարյանը, մյուսն արդեն Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է: Ինչպես գիտեք, Սարիկ Մինասյանն էլ ներկայացված է՝ որպես ՔՊ-ի թեկնածու: Դրանից առաջ արդեն իրենց մասնակցության մասին հայտարարություններ էին կատարել երկու Վարդան Ղուկասյանները: Այսինքն՝ Գյումրու նախկին քաղաքապետը եւ «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահը: Կոմունիստական կուսակցությունով է մասնակցելու ընտրություններին Գյումրիի նախկին քաղաքապետը, մասնակցության մասին են նաեւ հայտնել Սուրեն Սուրենյանցի թիմակիցները, իր մասնակցության մասին հայտարարել է նաեւ Կարեն Սիմոնյանը, ով ներկայացնում է Անդրանիկ Թեւանյանի թիմը: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինքը Քոչարյանի թի՞մն է ներկայացնում, թե` ոչ: Ամեն դեպքում, Կարեն Սիմոնյանի PR-ով զբաղվում է Անդրանիկ Թեւանյանը: Նաեւ չի բացառվում այն, որ մի քանի անձինք եւս մասնակցեն ընտրություններին: Մնում է, որպեսզի սպասենք եւ տեսնենք, քանի որ ժամանակ դեռեւս կա: Ինձ թվում է, որ քարոզարշավի ժամանակ ավելի ակտիվ գործողությունների ականատեսը կլինենք:

— Տպավորություն է, որ որոշ ուժեր մինչեւ նախընտրական քարոզարշավի մեկնարկն, արդեն իսկ դե ֆակտո սկսել էին քարոզարշավը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իհարկե, այդպես է: Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը: Նրա այդ բակային այցերն արդեն իսկ բացահայտ քարոզարշավ են: Սարիկ Մինասյանը, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժեր արդեն գովազդներ են տեղադրում Գյումրիում՝ դա արդեն բացահայտ քարոզարշավ է: Նույն Կարեն Սիմոնյանի լուսանկարով պաստառներն՝ արդեն մի քանի տեղերում Գյումրիում առկա են: Հենց դա էլ քարոզարշավ է: Ինչի՞ մասին  է  խոսքը: Ասեմ ավելին, քաղաքական ուժեր կան, որոնք արդեն շատ կոնկրետ կերպով սկսել են ակտիվ քարոզարշավ Գյումրիում վարել:

— Իսկ ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերը տվյալ պահի դրությամբ եւ այն արդյո՞ք կարող է փոփոխվել՝ քարոզարշավի արդյունավետությամբ պայմանավորված: 

— Օրերս մենք ականատեսը եղանք նրան, որ իր թեկնածությունը դնելու մասին հայտարարեց Ռուբեն Մխիթարյանը, եւ այդպես շարունակ նաեւ տարբեր անձինք: Չի բացառվում, որ մինչեւ քարոզարշավի սկսվելը՝ այսինքն մինչեւ ընտրացուցակների ներկայացնելը, լինեն քաղաքական ուժեր, որոնք կրկին կներկայացնեն հայտ, որ ցանկանում են մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին: 

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում