Մյուդ Գարեգինի Պետրոսյան. բացառիկ վիրաբույժ, ով իր գործի նվիրյալն էր և այսօր կդառնար 100 տարեկան

Հասարակություն

Իրենց աշխատանքին նվիրյալների մասին խոսելն ինչ խոսք, մշտապես արժե: Սակայն բացառիկների մեջ ևս կան բացառիկներ, որոնք շարունակ լավագույն օրինակն են յուրաքանչյուրի համար: Մյուդ Գարեգինի Պետրոսյանը հենց այն բացառիկներից մեկն է եղել, ում պետք է ճանաչեն շատերը: Այսօր նրա ծննդյան օրն է, ով կդառնար 100 տարեկան: Մարդ, առանց որի բժշկության ոլորտն իսկապես դժվար կլիներ պատկերացնել: Հայտնի վիրաբույժ, ում ձեռքով ինչ խոսք, հրաշքներ են իրականացվել: Իր գործին նվիրյալ վարպետը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում 24.02.1925թ.-ին: Երեվանի Բժշկական համալսարանն ավարտելուց հետո կնոջ հետ անցել է Սյունիքի մարզի Քաջարանի հիվանդանոցում աշխատանքի։ Ինքը վիրաբույժ, կինը գինեկոլոգ։ 1963թ-ից աշխատել է Աշտարակում՝ որպես վիրաբուժական բաժնի վարիչ, որից հետո տեղափոխվել է Երեվանի «Մալաթիայի» հիվանդանոց, որտեղ  նույնպես եղել է վիրաբուժական բաժնի վարիչ։ 1973թ-ից աշխատել է Էջմիածնի վիրաբուժական բաժնի վարիչ։ Ի դեպ, հատկանշականն այն է, որ եթե առաջ Էջմիածնից հիվանդները Երեվան էին գնում՝ ծանր վիրահատություներ կատարելու, ապա բժշկի օրոք Երեվանից գնում էին Էջմիածին, որպեսզի հենց նա կատարեր վիրահատությունը։ Ահա հենց այսպիսի անձնավորություն էր նա: Էջմիածնից հետո Մյուդ Գարեգինի Պետրոսյանը տեղափոխվել է Երեվանի երկաթ գծի հիվանդանոց, որտեղ աշխատել է մինչև 29.11.1987 թ.-ը:

Բազմաթիվ կյանքեր փրկվել են հենց նրա շնորհիվ: Նա իսկապես նոր կյանք էր տալիս իր բոլոր հիվանդներին: Շատերը գուցե կարծեն, ընդամենը վիրահատություն է և ցանկացած վիրաբույժ էլ կարող է անել իր աշխատանքը, սակայն Պետրոսյանի բացառիկությունն էլ հենց դրանում էր կայանում, որ նա կատարում էր այնպիսի բարդ վիրահատություններ, որի մասին շատերն անգամ կարող էին երազել: Ավելին, նա իր կատարած վիրահատություններով մարդկանց նոր կյանք էր պարգևում:

 

Դիանա Մանուկյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում