Քաղաքական պոռնկությունը որպես ազգային արատ

Ներքաղաքական

Եկեք ուղիղ նայենք այն բոլոր խնդիրներին, որոնք մենք ունենք տարիներ ի վեր: Հայաստանի ամենախոցելի կողմը, այո հենց ամենախոցելի, դա քաղաքական պոռնկությունն է: Շարքայինից մինչև ամենաբարձր պաշտոններ: Մեկի բախտը քիչ է բերում և նա դառնում է ռոճիկով մեկի քաղաքական սիրուհին, մյուսին մասշտաբը ավելի մեծ է և ծառայություններ է մատուցում որևէ երկրի:
 
Սա նշանակում է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը ոչ զինտեխնիկայի քանակն է, ոչ աշխարհագրական դիրքը, ոչ դաշնակիցների առկայությունը կամ բացակայությունը, այլ հենց քաղաքական պոռնկությունը: Իրավիճակ, երբ պահանջարկը հաճախ գերազանցում է առաջարկը: Արջի ծառայություն մատուցելուց մինչև աստվածացում: Հայաստանի ոչ ամբողջական քարտեզը ետնանկար դնելուց մինչև քո հայրենակիցների բաժանում:
 
Նման տեսակը վտանգ է և երկրին և անգամ այն թիմին, որին ծառայում է: 
 
Այսօր Հայաստանի քարտեզն են դնում, վաղը Օսմանյան կայսրությանը կդնեն կամ ցանկացած այլ մեկինը: Այսօր բաժանում և տարանջատում են, վաղը կատեն և կմեծարեն այլ ազգերի: Եթե ձեզ թվում է, որ Հայաստանում բավարար է միայն իշխանափոխություն անել, ապա դուք չարաչար սխալվում եք: Իրենց ներքին հանգստության, իսկ երբեմն մարզապես պոռնկությունը թաքցնելու համար անհրաժեշտ է այլընտրանքի քննադատության թեզը: 
 
Օրինակ շարքային անբարոյականը պետք է հիմնավորի իր անբարոյականությունը այլընտրանքային ճանապարհի բացակայության կեղծ թեզով: Այս դեպքում ամեն ինչ համընկնում է:
 
Չես կարող մի տեղ գոռալ ես ինքնիշխան եմ, մյուս տեղում ասես օգնեք ինքնիշխան լինեմ, կամ երկու կոպեկ քցեք դեմս: Հոգևորի, իրական արժեքների բացակայությունը, դրանց ոչ բավարար քարոզչությունը ու նմանատիպ այլ հանգամանքներ նպաստում են անասնական ցանկությունների բավարարման այլընտրանքային ճանապարհներ փնտրելուն: Մի կյանք ենք ապրում սկզբունքը դարձել է օրակարգ: 
 
Սա իրական գաղափարախոսություն է, իրական օրակարգ, որը առաջ են տանում: Սրա այլընտրանքային գաղափարը շատ գրագետ պետք է մատուցվի հասարակությանը: Չի աշխատելու- չեք ուզում, դե վարի գնացեք- թեզը: Նախ, այդ օրակարգով ապրողների համար էական չի, թե վաղը ինչ կլինի Հայաստանի հետ: Պետք է բացատրել, որ այդ վաղը բաժին չի հասնելու  երեխաներին կամ թոռներին: Այդ վաղը շատ մոտ է, համարյա էսօր: 
 
Ոչ պակաս կարևոր է նաև ռադիկալ դիրքավորումը այս թեզի տարածման մասով: Հնարավոր չի պակաս անբարոյականին ասել, որ գնա քարոզի ընդդեմ մեկ այլ` ավելի մեծ անբարոյականի: Անբարոյականությունը մնում է անբարոյականություն, անկախ դրա մեծությունից: 
 
Ասել եմ ու կրկին կասեմ: Այն իշխանությունը, որը գնա ճիշտ ճանապարհով լինելու է մահապարտ, քանզի նրան այս իրողություններով քայքայելը և հեռացնելը դառնալու է ավելի հեշտ, քան մետրոյի թղթե կտրոնով երթևեկելը, բայց դա անհրաժեշտ է, պետք հեղափոխել, պետք է տեղ հասցնել, պետք է փոխել, առնվազն պետք է փորձել….:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում