Կատարված ավազակությունը բացահայտվեց. չորս օտարերկրացի կալանավորված է

Քրեական

Փետրվարի 12-ին, ժամը 17.31-ին, հրազենային վնասվածքի վերաբերյալ կանչ է ստացվել շտապօգնություն: Խումբը մեկնել է մայրաքաղաքի Րաֆֆու փողոց, որտեղ հայտնաբերել է 61-ամյա տղամարդու` գլխուղեղի վնասվածքով:

Ստանալով տեղեկությունը` դեպքի վայր են մեկնում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական ոստիկանության ու Մալաթիայի համայնքային բաժնի ղեկավարներ ու ծառայողներ` օպերատիվ խմբով:

Տուժած տղամարդը Մալաթիայի շուկայում գտնվող արտարժույթի փոխանակման կետի սեփականատերն էր: Նա տալիս է հաղորդում, որ ժամը 17.30-ի սահմաններում Րաֆֆու փողոցում երկու անծանոթ տղամարդ մոտեցել են իրեն, դեմքին փչել արցունքաբեր գազ, գետնին գցել, հարվածներ հասցրել և ձեռքից հափշտակել երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարադրամի փոխանակման կետի գումարները:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական ոստիկանության ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացվեցին ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ: Օպերատիվ աշխատանքի և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ավազակային հարձակումը կատարել է օտարերկրյա չորս քաղաքացի, որոնցից մեկը` ազգությամբ հայ:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձինք դեպքի վայր ժամանել են «Հյունդայի Ակցենտ» մակնիշի մեքենայով, որի համարանիշները եղել են փոխված:

Փետրվարի 13-ին Օհանովի փողոցում «Հյունդային» հայտնաբերվեց: Մեքենայի սրահում կային բժշկական դիմակ ու ձեռնոցներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավազակային հարձակում գործած անձինք կրել էին հանցագործության ժամանակ:

Հետագա լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ հանցավոր խմբի անդամներից երկուսը հանցագործությունն ավարտին հասցնելուց հետո գնացել են Երևանում նախօրոք վարձակալած տուն և երեկոյան մեկնել են օդանավակայան:

«Տեղեկություններ են ստացվել նաև, որ ավազակային հարձակում կատարած անձանցից երկուսը  «Զվարթնոց» օդանավակայանում են և ցանկանում են լքել Հայաստանի տարածքը: Օպերատիվ  խումբն անմիջապես մեկնել է օդանավակայան: Պարզվել է, որ նրանցից մեկն արդեն անցել է անձնագրային հսկման տարածքը»,-ներկայացնում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը:

Փախուստը կանխել հաջողվեց: Գիշերը, ժամը 4.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Ազգությամբ հայ 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց իրեղեն ապացույց հանդիսացող 13 500 դոլար, ավելի քան 163 հազար ռուբլի ու 200 եվրո: Նրա 29-ամյա հանցակցի խուզարկությամբ հայտնաբերվեց 13 600 դոլար, 325 հազար ռուբլի և 200 եվրո:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարած մյուս երկու անձինք գտնվում են իրենց կողմից նախապես վարձակալած տանը: Հետագա միջոցառումներով նրանք նույնպես հայտնաբերվեցին, ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին»,- նշում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Փետրվարի 14-ին, երեկոյան ժամը 6-ին, Երևանի քրեական ոստիկանները նախ Երվանդ Քոչարի փողոցում ձերբակալեցին հանցավոր խմբի երրորդ` 30-ամյա անդամին: Այս օտարերկրացին արդեն իսկ հետախուզման մեջ էր անցած տարի Մասիսում և Մալաթիայի վարչական տարածքում կատարած ավազակությունների մեղադրանքով: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 70 հազար ռուբլի, 75 հազար դրամ, 150 եվրո և յոթ հազար դոլար: Սրանից էլ մեկ ժամ չանցած` Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև խմբի չորրորդ անդամը՝ 38-ամյա տղամարդ, որն, ի դեպ, 2021 թվականի հունվարից Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 134 հազար ռուբլի և 266 հազար դրամ:

«Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ տեղեկություն է ստացվել, որ հանցակիցներից մեկը իր մոտ եղած գումարի մի մասը փոխանցել է ծանոթին, որը բացատրական աշխատանքի արդյունքում հափշտակած գումարն ամբողջությամբ ներկայացրել է  նախաքննական մարմին»,- ,- նշում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Այս ծանոթը` Արարատի մարզի բնակիչ 70-ամյա կինը, նախաքննական մարմին ներկայացրեց ավելի քան 3,5 միլիոն դրամ և 11 600 դոլար:

Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հանցավոր խմբի երկու անդամների` Երևանում վարձակալած բնակարանում հայտնաբերվեց հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող մեկնարկային ատրճանակը:

Բոլորն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում