Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է. արդյունքները՝ թվերով

Քրեական

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները, ծանր հետեւանքներից բացի, նաեւ ստանում են հանրային լայն հնչողություն` ձեւավորելով իրավիճակը առավել խիստ միջոցներով վերահսկելու ընդհանրական պահանջ։

Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից, եւ այս ուղղությամբ առավել ինտենսիվ են ինչպես հայտնաբերման եւ առգրավման, այնպես էլ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները։

Միայն փետրվարի 17-ին եւ 18-ին ՆԳՆ Քրեական եւ Համայնքային ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումներում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք, երկու օրում հանձնվել է ընդհանուր՝ 91 միավոր զենք, մասնավորապես՝ 2 գնդացիր, 30 ինքնաձիգ, 2 նռնականետ, 20 մարտական եւ 1 գազային ատրճանակ, 11 ակոսափող եւ 25 ողորկափող հրացան։

Քրեական ոստիկանության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի մարզային եւ Երեւան քաղաքի վարչություններում կամավոր հանձնվել են գնդացիրներ, ինքնաձիգներ, նռնականետ, ակոսափող եւ ողորկափող հրացաններ, ատրճանակներ, նռնակներ եւ տարբեր տեսակի զինամթերք։

Համայնքային ոստիկանության Սեւանի, Ճամբարակի, Տավուշի, Ախուրյանի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի բաժիններում էլ արձանագրվել են ինքնաձիգներ,  հրացաններ, նռնականետ,  ատրճանակներ, նռնակներ եւ ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։

Նշենք, որ միայն այս տարվա հունվարի 1-ից փետրվարի 18-ը ՆԳՆ Քրեական ոստիկանության եւ Համայնքային ոստիկանության, ինչպես նաեւ Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել, առգրավվել, նաեւ՝ կամավոր հանձնվել է ընդհանուր 398 միավոր զենք, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 126-ով ավելի։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման եւ առգրավման գործընթացը հետեւողականորեն շարունակվում է։

Հիշեցնենք․ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ, երբ իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է, ընդհուպ՝ ազատազրկում։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է՝ նաեւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում