«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արմեն Սարգսյանին Մոսկվայում պայթեցնելու գործով ձերբակալվել է ՀՀ 2 քաղաքացի. RT

Պատահար

Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի ձերբակալվել է «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով, հայտնել է RT-ն։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հետաքննության ընթացքում անվտանգության ուժերը բացահայտել են «Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյուն կազմակերպած ենթադրյալ հանցագործին, որն իբր 58-ամյա Պարույր Մ.-ն է։

 

Օրեր անց բերման են ենթարկվել նրա երկու ծանոթները, որոնց հետ իբր պայթյունից քիչ առաջ նա տեսնվել է ընդհանուր տոնի ժամանակ։ Այս մասին հայտնել է ձերբակալվածներից մեկի եղբայրը։ Երկու կասկածյալները երկար տարիներ զբաղվել են մարզական-պարահանդեսային պարերով Հայաստանում եւ Ռուսաստանում։ Նրանցից մեկը միջազգային կարգի պարող է, մյուսը վարսահարդար է Խիմկիում։

 

Մոտ երկու շաբաթ առաջ բերման են ենթարկվել 44-ամյա Արման Պ.-ն եւ 61-ամյա Հրաչյա Պ.-ն։ Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող էլիտար բնակելի համալիրում փետրվարի 3-ի առավոտյան պայթյուն է որոտացել։ Արդյունքում՝ վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկը Գորլովկայից, ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար եւ «ԱրԲատ» գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանը։ Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ պայթյուն իրականացնողի ինքնությունն արդեն պարզվել է. նա, իբր, ծնունդով Էջմիածին քաղաքից է՝ 58-ամյա Պարույր Մ.-ն։

 

Ուժային կառույցներում RT աղբյուրների համաձայն՝ պայթյունի վայրում իրոք հայտնաբերվել է նրա աճյունը, ինչպես նաեւ բջջային հեռախոս եւ բնակարանի բանալիներ։ Սակայն արդյոք նա է եղել պայթյունն իրականացնողը, թե պատահաբար է հայտնվել պայթյունի վայրում՝ առայժմ պարզ չէ։ Ինչպես պարզել է RT-ն, նույն անուն-ազգանունով եւ ծննդյան տարեթվով անձը նշված է արտահոսած տվյալների բազաներից մեկում: 2000-ականների սկզբին նա գրանցված էր Սամարայում։ 2001թ. դեկտեմբերին նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քր. օր. 156-րդ հոդվածով. «Անչափահասին դաստիարակելու պարտավորությունների չկատարումը, որը կապված է դաժան վերաբերմունքի հետ»:

Պայթյունից մի քանի օր անց իրավապահները սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով բերման են ենթարկել Արման Պ.-ին եւ Հրաչյա Պ.-ին։ Երկու ձերբակալվածները ծնվել եւ մեծացել են Վաղարշապատում եւ երկար տարիներ աշխատել են Ռուսաստանում։ «Ալ առագաստներ»-ում տեղի ունեցած պայթյունից մի քանի ամիս առաջ Հրաչյան, Պարույրն ու Արմանը եկել էին ընդհանուր ընկերոջ ծննդյան տոնին։ Զրուցակիցը կարծում է, որ հենց խնջույքի պատճառով են ուժայինները կասկածել իր եղբորը հանցագործության մեջ։

 

Ոչ ձերբակալվածներից որեւէ մեկը եւ ոչ էլ ենթադրյալ պայթեցնող Մ.-ն Ռուսաստանում եւ Հայաստանում հետախուզման մեջ չեն եղել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ առայժմ չեն մեկնաբանի «Ալ առագաստներ»-ում սպանության գործի հետաքննության ընթացքը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան