Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին
Սպորտ
Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի 1/8, 1/4 եւ1/2 եզրափակիչների վիճակահանությունից հետո հաշվարկել է պայքարի մեջ մնացած թիմերի հնարավորությունները։
Գավաթը նվաճելու ամենամեծ հավանականությունն ունի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը»։ Երկրորդ տեղում է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»։
- «Լիվերպուլ»՝ 17,2 տոկոս
2. «Բարսելոնա»՝ 15,4 տոկոս
3. «Արսենալ»՝ 13,6 տոկոս
4. «Ինտեր»՝ 12,7 տոկոս
5. «Ռեալ Մադրիդ»՝ 11,6 տոկոս
6. ՊՍԺ՝ 8,8 տոկոս
7. «Բայեր»՝ 5,8 տոկոս
8. «Բավարիա»՝ 4,8 տոկոս
9. «Աթլետիկո Մադրիդ»՝ 2,9 տոկոս
10. «Լիլ»՝ 1,4 տոկոս