ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻԱԿԱՆ ԴԱ՞ՇՏ, ԹԵ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ «ԱՌԵՎՏՐԻ» ՓՈՐՁ

Վերլուծություն

Իր վեր­ջին ճա­ռով Նի­կո­լը, ինչ խոսք, ինքն ի­րեն գե­րա­զան­ցեց: Ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ ի­մաստ չենք տես­նում կետ առ կետ անդ­րա­դառ­նալ «6-րդ պա­լա­տի Նա­պո­լեո­նի» տի­պա­կան ո­ճին հա­մա­հունչ «ի­րա­կան Հա­յաս­տա­նի հա­յե­ցա­կարգ» հոր­ջորջ­ող 14 կե­տա­նոց այդ «մտքի գո­­հար­նե­րին»: Բայց մեկ հարց կա, ո­րը չենք կա­րող շրջան­ցել: Այն է՝ Նի­կո­լի ին­չի՞ն էր պետք այդ տրա­գի­կո­մե­դիան հենց այս պա­հին խա­ղար­կե­լը:

ՀԱՆՐԱՔՎԵ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Այն, որ իր թե­զե­րով Նի­կոլն ա­ռաջ է տա­նում հայ ժո­ղովր­դին եւս մեկ հար­ված հասց­նե­լու գա­ղա­փա­րը՝ փոր­ձե­լով հա­յութ­յա­նը տե­ղա­վո­րել ա­ռա­վե­լա­գույ­նը 29.8 հա­զա­րա­նոց թուր­քա­կան ե­րա­զանք­նե­րի կա­ղա­պար­նե­րում՝ դրա­նով ոչն­չաց­նե­լով պատ­մա­կան հայ­րե­նի­քի ա­մեն մի գա­ղա­փա­րը, դա նոր չէ, որ պետք է հաս­կա­նա­լի դառ­նար: Նաեւ, որ այդ ա­մենն ա­ռաջ տա­նե­լու հա­մար պետք է կյան­քի կո­չել ա­լիե­ւաէր­դո­ղա­նա­կան մեկ այլ պա­հանջ՝ փո­խել Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը: Բայց ին­չո՞ւ հենց այս պա­հին Նի­կո­լը սկսեց խո­սել այդ ա­մե­նին «փաս­տաթղ­թա­վոր­ված» տեսք տա­լու մա­սին, այ, հենց դա է, որ այս պատ­մութ­յան գլխա­վոր հարցն է:

Ի­հար­կե, այդ հար­ցին հաս­նե­լու հա­մար կա նաեւ մեկ այլ գոր­ծոն. Նի­կոլն ի­րո՞ք մտա­ծում է լրջո­րեն քայ­լեր ա­նել իր ներ­կա­յաց­րած ուղղ­վա­ծութ­յամբ: Դա այս պա­հին ե­րե­ւի միայն ին­քը կի­մա­նա, թեե­ւ ե­թե ի­րոք գնա, ա­պա այս­տեղ շատ լուրջ ար­գել­քի է բախ­վե­լու: Այն է՝ ի՞նչ շան­սեր ու­նի դրա­կան արդ­յուն­քով հան­րաք­վե անց­կաց­նել: Կար­ծում ենք, որ ան­գամ ու­նե­ցած բո­լոր ռե­սուրս­նե­րը, ճնշիչ-պատ­ժիչ հա­մա­կար­գե­րը մին­չեւ վերջ լա­րե­լով, հան­րաք­վեի դրա­կան արդ­յունք հա­զիվ թե ու­նե­նա: Հաշ­վի առ­նե­լով իր ծայ­րա­հեղ ցածր վար­կա­նի­շը եւ ներ­կա­յաց­վող թե­մա­յի ծայ­րա­հեղ ա­պազ­գա­յին, կոր­ծա­նա­րար, պե­տութ­յան ե­ղած մնա­ցորդ­ներն ան­գամ ոչն­չաց­նե­լու են­թա­կա էութ­յու­նը: Ի­հար­կե, այդ ա­մե­նը նա եւս չի կա­րող չհաս­կա­նալ: Այ­սինքն, կա­րող ենք նման վար­կած ա­ռաջ քա­շել, որ ե­թե նման հան­րաք­վե հան­կարծ ձեռ­նար­կի, ա­պա հե­ռա­հար ի­մաս­տը դրա ա­մե­նա­հա­վա­նա­կան ել­քի՝ ձա­խող­ման դեպ­քում նե­ղա­ցա­ծի տես­քով հե­ռա­նա­լու հա­մար հիմ­քեր սար­քելն է, թե՝ ձախո­ղե­ցիք փրկութ­յան միակ ու­ղին, հի­մա ես հե­ռա­նում եմ, ինչ ու­զում եք՝ ա­րեք:

­Սա­կայն սա կլի­ներ շատ թույլ տար­բե­րակ, հաշ­վի առ­նե­լով, որ նա, ան­շուշտ, մեկ բան եւս քաջ գի­տակ­ցում է. բա­վա­կան է կորց­նի իշ­խա­նութ­յու­նը, որ ան­մի­ջա­պես ա­ռաջ է գա­լու նաեւ ա­րած­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վութ­յան ժա­մա­նա­կը: Ընդ ո­րում, նման օ­րի­նա­կան հիմ­քե­րի պա­կաս հա­զիվ թե լի­նի: Այ­սինքն, որ Նի­կո­լը մին­չեւ վեր­ջին հնա­րա­վո­րութ­յու­նը կփոր­ձի իշ­խա­նութ­յու­նը պա­հել, դա ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Մինչ­դեռ հան­րաք­վե աս­վա­ծը, ին­չի մա­սին էլ, որ այն լի­նի, վե­րած­վե­լու է Նի­կո­լի հան­դեպ վստա­հութ­յան գոր­ծըն­թա­ցի՝ գործ­նա­կա­նում ե­րաշ­խա­վոր­ված ել­քով:

Այս­պի­սով, որ խո­սե­լով հան­րաք­վեից, Նի­կոլն ի­րա­կա­նում էլ դրան կգնա, մնում է ա­մե­նա­քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ­նե­րից:

­Կա­րող ենք նաեւ են­թադ­րել, որ հան­րաք­վեի եւ իր այդ 14 կե­տա­նոց «հան­ճա­րե­ղութ­յու­նը» բե­րե­լով օ­րա­կարգ, Նի­կոլն այս ան­գամ էլ է հան­րութ­յա­նը ռեալ օ­րա­կար­գա­յին հար­ցե­րից շե­ղե­լու նպա­տակ հե­տապն­դում: Դա, այս­պես թե այն­պես, կա: Սա­կայն այս դեպ­քում էլ բաց է մնում հար­ցը, թե կոնկ­րետ այդ ո՞ր ռեալ օ­րա­կար­գա­յին հար­ցերն են, որ այն­քան վտան­գա­վոր են, որ դրա­նցից մարդ­կանց շե­ղե­լու հա­մար պետք է նման վտան­գա­վոր թե­մա­նե­րի դի­մել: Ու­րեմն, եւս մեկ ան­գամ հե­տե­ւենք, թե ին­չով էր Նի­կո­լը զբաղ­ված վեր­ջին ժա­մա­նակ­ներս, այն եզ­րա­կա­ցութ­յամբ, որ ներ­կա բո­լոր զար­գա­ցում­նե­րը դրանց հետ պատ­ճա­ռա­հե­տե­ւան­քա­յին կա­պի մեջ են:

ՍԱ ԻՆՉ ԽԱՂ Է

­Նախ, Նի­կո­լի այ­ցե­լու­թյունն էր Վա­շինգ­տոն, որ­տեղ, ճիշտ է, նա ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Վեն­սի հետ հա­ջո­ղաց­րեց լու­սան­կար­վել, բայց այն­քան խղճուկ տես­քով, որ դա ար­դեն իսկ ի ցույց էր դնում Վա­շինգ­տո­նի վե­րա­բեր­մուն­քը նրա հան­դեպ: Կարճ ա­սած, այ­ցը նրան տվեց զրո­յա­կան, ե­թե ոչ՝ բա­ցա­սա­կան արդ­յունք: Հա­ջոր­դը Փա­րիզ, ա­պա՝ Մ­յուն­խեն գնալ-գալն էր: Ու այս­տեղ նա ըն­դա­մե­նը ա­կա­նա­տես ե­ղավ, թե այն եվ­րո­պա­ցի­նե­րը, ո­րոնց հետ Նի­կո­լը դեռ միայն վեր­ջերս էր մե­ծա­մեծ հույ­սեր կա­պում՝ «դե­պի Եվ­րո­պա» ո­րո­շում­ներ դա­կե­լով ԱԺ-ում, հի­մա, Թ­րամ­փի ճնշում­նե­րի ներ­քո, բա­ռա­ցիո­րեն լաց են լի­նում: Նի­կո­լի հա­մար սա մեկ բան է նշա­նա­կում. նրա եր­բեմ­նի ա­մե­րիկ­յան «տա­նի­քը» փաս­տա­ցի փլուզ­ված է, եվ­րո­պա­կան «տա­նիքն» էլ այն­քան խա­խուտ, ճաքճք­ված է, որ փլուզ­վա­ծի հա­շիվ է: Պետք է փոր­ձել հնա­րա­վո­րինս հե­ռու մնալ՝ այդ փլա­տակ­նե­րի տակ չմնա­լու հա­մար:

Այս ա­մե­նից հե­տո, վե­րա­դառ­նա­լով Հա­յաս­տա­ն, Նի­կո­լը բախ­վում է այս ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ: Նախ, կա ռու­սա­կան գոր­ծո­նը, ո­րը շա­րու­նա­կում է հի­շեց­նել հա­րավ­կով­կաս­յան եւ, մաս­նա­վո­րա­պես, հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ իր հայտ­նի նա­խա­սի­րութ­յուն­նե­րի մա­սին: Ընդ ո­րում, ռու­սա­կան գոր­ծո­նի դիր­քերն այս փու­լում կտրուկ ա­ճի մեջ են:

­Հա­ջոր­դը. կա թուրք-ա­զե­րիա­կան գոր­ծո­նը: Այն, ճիշտ է, փլուզ­ված չէ, սա­կայն այս վեր­ջին փու­լում ո­րո­շա­կի հար­ված­ներ ստա­ցավ: Նախ, Էր­դո­ղա­նը բա­ռա­ցիո­րեն ե­րա­զում էր դառ­նալ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պի­չը: Սա­կայն նրան կոպ­տո­րեն մեր­ժե­ցին. Էր­դո­ղա­նի դիր­քե­րի ամ­րա­ցումն այս պա­հին ցան­կա­լի չէ ո´չ ԱՄՆ-ի, ա­ռա­վել եւս՝ ո´չ­ էլ Ռու­սաս­տա­նի հա­մար: Թե ին­չու, դեռ կհաս­նենք: Այս պա­հին ֆիք­սենք. Այն վի­ճա­կը, ո­րում գտնվում է Էր­դո­ղա­նը, նրան ստի­պում է ակ­տիվ քայ­լեր ի ցույց դնել, թե­րեւս փոր­ձե­լով դրան­ցով նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յու­ննե­րի պայ­ման­նե­րում ոչ միայն խա­ղի մեջ մնալ, այլ հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում դիր­քերն ամ­րաց­նել:

Возможно, это изображение 2 человека и текст «በ Gnphg hnatup ηα areh tL GL Uhunch tnquGhy tuhunh ุนน»

Ա­հա այս եր­կու՝ ռու­սա­կան եւ թուր­քա­կան գոր­ծոն­ներն էլ պետք է որ այս պա­հին պայ­մա­նա­վո­րեն Նի­կո­լի քայ­լե­րը: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ թեեւ կա նաեւ Ի­րա­նի գոր­ծո­նը, սա­կայն Թեհ­րա­նը, ել­նե­լով մի շարք նյո­ւանս­նե­րից, այս պա­հին էլ ա­վե­լի սերտ է գոր­ծակ­ցե­լու ռու­սա­կան գոր­ծո­նի հետ, եւ այդ եր­կու գոր­ծոն­նե­րը, գո­նե հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում, ո­րո­շա­կիո­րեն միա­ձուլ­ված կա­րե­լի է հա­մա­րել: Ու ի՞նչ է ա­նում Նի­կո­լը. հնչեց­նում է հայ­տա­րա­րութ­յուն­ներ, ո­րոնք, իր պատ­կե­րաց­մամբ, մեղմ ա­սած, պետք է որ հա­ճե­լի լի­նեն թուրք-ա­զե­րիա­կան ա­կանջ­նե­րի հա­մար, տե­ղա­վոր­վում են նրանց ե­րա­զանք­նե­րի շրջա­նակ­նե­րում: Այ­սինքն, որ­պես ա­ռա­ջին վար­կած, կա­րե­լի է են­թադ­րել, որ սրա­նով Նի­կո­լը փոր­ձում է ցույց տալ, թե գոր­ծում է այդ դաշ­տում, որ­տեղ այս պա­հին, ի դեպ, կրկնենք, հա­կա­ռու­սա­կան ինչ-որ ակ­տիվ խմո­րում­ներ կան: Ի­հար­կե, կա­րող են լի­նել այս վար­կա­ծի տար­բեր տա­րա­տե­սակ­ներ: Ա­սենք, որ այս խա­ռը ժա­մանակ­նե­րում թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մից  կոշտ պա­հանջ­ներ են ներ­կա­յաց­վել Նի­կո­լին՝ կա­տա­րել այն, ինչ նրա­նից սպա­սում են: Կամ նույ­նիսկ, որ այս ա­մե­նի մեջ պետք է տես­նել բրի­տա­նա­կան «ա­կանջ­նե­րը», ո­րոնք փոր­ձում են ակ­տի­վո­րեն «քյալ­լա տալ» ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րի ուղ­ղութ­յամբ, այդ թվում՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նում նաեւ Աբ­խա­զիա­յում եւ այլն: Ու, միա­ժա­մա­նակ, պետք է որ Նի­կո­լի դեմ կոմպ­րո­մատ­նե­րի տրցակ­ներ ու­նե­նան, ո­րը կա­րող է նրան պար­տադ­րել՝ գոր­ծել: Վեր­ջա­պես, որ Նի­կո­լին ոչ մեկն էլ չի ստի­պում, նա գոր­ծում է սե­փա­կան տես­լա­կան­նե­րից ել­նե­լով:

­Կա նաեւ երկ­րորդ վար­կա­ծը, ո­րը, մի­գու­ցե, ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի: Այն է, որ ինչ­պես թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը, այն­պես էլ Նի­կո­լը լավ հաս­կա­նում են, թե ներ­կա պա­հին ինչ կար­գի փո­փո­խութ­յուն­ներ են աշ­խար­հում: Այդ թվում՝ Թ­րամ­փը բա­ցա­հայտ ա­սում է ԱՄՆ-ի հիմ­նա­կան դաշ­նա­կից Եվ­րո­պա­յին՝ ե­թե ու­զում եք ռուս­նե­րի հետ կռվել, խնդրեմ, ձեր գործն է, բայց ա­ռանց մեր օգ­նութ­յան եւ ՆԱՏՕ-ի դրո­շի: Բ­նա­կան է, որ նույ­նը վե­րա­բե­րում է նաեւ Թուր­քիա­յին՝ ու­զում ես, ռուս­նե­րի հետ «քյալ­լա տուր», ես չեմ օգ­նե­լու: Էր­դո­ղա­նը նաեւ լավ հաս­կա­նում է՝ բա­ցի այն, որ Ռու­սաս­տա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սը հա­մա­րում է իր ա­վան­դա­կան շա­հե­րի գո­տին, այլ նաեւ՝ հի­մա դրան գու­մար­վել է մեկ էա­կան հան­գա­մանք եւս: Այն է՝ Ի­րա­նի հետ գոր­ծակ­ցութ­յու­նը, ո­րի հա­մար հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջանն անհ­րա­ժեշ­տութ­յուն է, ու Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը պարզ հայ­տա­րա­րել են բո­լո­րին՝ չփոր­ձեք: Ա­հա նման ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նը, ինչ­քան էլ որ բրի­տա­նա­ցի­նե­րի հետ լավ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ է, պատ­րա՞ստ է Հա­յաս­տանն ի­րե­նով ա­նե­լու փորձ կա­տա­րել, ե­թե ան­գամ Նի­կո­լին այդ խա­ղի մեջ մտցնի. մի­գու­ցեեւ պատ­րաստ է, բայց դա կլի­ներ ծայ­րա­հեղ ռիս­կա­յին: Լավ, իսկ Նի­կո­լը պատ­րա՞ստ է նման ծայ­րա­հեղ ռիս­կե­րի, ինչ­քան էլ որ սպառ­նան կոմպրո­մատ­նե­րի փա­թեթ­նե­րով. է­լի հար­ցե­րը շատ են:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Բայց փաս­տը սա է. Նի­կո­լը կա­տա­րել է թր­քա­հա­ճո քայլ, թեեւ, կրկնենք, դա գործ­նա­կա­նում կյան­քի կո­չե­լու, այն է՝ հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լու հար­ցում ռեալ շան­սեր չու­նի: Մի­գու­ցե սա ա­վե­լի նման է ժա­մա­նակ ձգե­լու փոր­ձի, մին­չեւ, մի­գու­ցե, կհաս­կա­նա, թե դե­պի ուր է գնում Պու­տին-Թ­րամփ գոր­ծըն­թա­ցը: Չ­բա­ցա­ռենք, որ է­լի շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նի, սա սո­վո­րա­կան եւ բա­վա­կա­նին ան­համ խաղ է՝ փոր­ձում է շփում­նե­րի մեջ մտնել Մոսկ­վա­յի հետ եւ այս ա­մե­նով «ա­ռեւտ­րի» դաշտ է բա­ցում: Թե, տե­սեք, ե­թե ինձ լավ չըն­դու­նեք, կգնամ Թուր­քիա:

­Բայց մեկ բան հաս­տատ է. այս տար­բե­րակ­նե­րից որն էլ լի­նի, միան­գա­մայն կտրուկ եւ շատ ա­րագ զար­գա­ցում­ներ լի­նե­լու են:

https://iravunk.com/sim/?p=306017&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ