Ի՞նչ են ծխում գործադիրում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանի կենակից ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ շարունակում է խոհափիլիսոփայական գրառումներ կատարել՝ իր «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում: Հիմա էլ նա ասում է. «Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում, եւ որքան ավելի ազնվորեն ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում մեր ապագայի համար»: Բայց ո՞ւմ է ասում, երբ կողքին նստածը, ինչ իշխանության է եկել, ջնջում է մի ողջ ազգի ու պետության անցյալն ու պատմութունը: Թե՞ Աննան կամաց-կամաց որոշել է համալրել ընդդիմության շարքերն ու հենց Փաշինյան Նիկոլին է սկսել բշտել: Ո՞վ իմանա…

Մինչ տեղացող ձյան պատճառով մայրաքաղաքի տրանսպորտը երեկ կաթվածահար էր, քաղաքացիներն էլ աշխատանքից հետո մնացել էին տան ճանապարհի կեսին՝ սառած ու զայրացած, զուգահեռ իրականության մեջ երեկոյան գրառում է կատարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա կառավարության շենքից երեւացող տեսարանից տեսանյութ է հրապարակել եւ գրել. «Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում եղանակը, ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ: Բայց այդ աղմուկի նպատակներից մեկն էլ հենց բոլորիս անհաղորդ պահելն է այս գեղեցիկ պատկերներից»: Այսքանից հետո կրկին շարունակում է ակտուալ մնալ այն հարցը, թե ի՞նչ են ծխում գործադիրում:

Իրականությունից կտրվել է նաեւ հայտնի արեւմտամետ Արման Բաբաջանյանի կուսակցության փոխնախագահ դարձած քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կեցվածք ընդունած՝ վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Ուկրաինան շարունակելու է ջարդել Ռուսաստանի ատամները՝ լինի Ամերիկայի հետ, թե՝ առանց»: Հատուկ Մեհրաբյանի համար հիշեցնենք, թե ինչ է հենց երեկ ասել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը. «Ո՞րն է Ուկրաինայի պլանը։ Մեկ այլ օգնության փաթեթ։ Արդյո՞ք գիտակցվում է իրականությունը տեղում՝ ռուսների թվային գերազանցությունը, եվրոպացիների սպառված պաշարը, կամ նրանց ավելի սպառված արդյունաբերական բազան: Նախագահ Թրամփը գործ ունի իրականության հետ, ինչը նշանակում է գործ ունենալ փաստերի հետ»: Դե Ջեյ Դի Վենսն ի՞նչ իմանար, որ Ուկրաինան, որպես «բոյեվոյ զապաս», դեռ պահում է Մեհրաբյան Ռուբոյի ատոմային զենքի էֆեկտ ունեցող «հուժկու» խոսքը: Լրջացեք, պարոնայք…

Ի դեպ, Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ երեկ իրեն ձերբակալելու, ապա ազատ արձակելու շոուից հետո՝ ամենայն լրջությամբ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Եթե ինձ բանտարկեն, ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն։ Ամբողջ աշխարհում մարդիկ սպասում են, եթե սրանք իմ դեմ ինչ-որ բան անեն, դու տե՛ս, ես սրանց գլխին ինչ եմ բերելու։ Ես բանտում էլ լինեմ, էնքան ինձ հարգող մարդիկ կան, որ տես՝ ինչ կլինի սրանց գլխին»: Ասեք, որ քամին ցրտից մեռավ: Բա չասե՞ս, ամբողջ աշխարհն ի՞նչ արեց Բաքվում դատվող Արցախի ռազմաքաղաքական գործիչների համար, որ քո համար ի՞նչ պետք է անի: Կամ՝ Գյումրիից դուրս ո՞վ է ճանաչում Ղուկասյան Վարդանին, երբ անգամ Ռուբեն Վարդանյանին են մոռացել: Եվ, ընդհանրապես, Նիկոլի օրոք քաղբանտարկյալների պակաս երբեք չի եղել, ինչո՞ւ Ղուկասյանն իրեն հարգող մարդկանց չդիմեց, տեսնեինք՝ ի՞նչ կլիներ այս իշխանության գլխին:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում