Չնայած տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններին, Իրանը և Թուրքիան պահպանում են կայուն և զարգացող հարաբերություններ․ Իրանցի միջազգայնագետ

Հանդիպում
Երկու օր տեւած քննարկումներից հետո Հայաստանի խորհրդարանը ձայների 64 դեմ 7 հարաբերակցությամբ ընդունեց Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու օրինագիծը: Ինչպիսի՞ն է վերոնշյալի արձագանքը Իրանում և հնարավո՞ր է, որ Իրանը այս գործընթացից հետո վերանայի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ IRAVUNK-ը հետաքրքրվել է իրանցի հայտնի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻՆԻՑ․
-Իրանն ավանդաբար հավատարիմ է այլ երկրների ներքին քաղաքականությանը չմիջամտելու սկզբունքին և հարգում է Հայաստանի ընտրությունը։ Թեհրանի և Երևանի հարաբերություններն ունեն խորը պատմական արմատներ և ռազմավարական նշանակություն, ուստի այս որոշումը չի հանգեցնի երկկողմ հարաբերությունների վատթարացման։
Իրանի քաղաքական շրջանակներում հստակ ըմբռնում կա, որ Հայաստանը թույլ չի տա Իրանի հետ հարաբերությունների վատթարացում եւ չի զոհաբերի Թեհրանի հետ համագործակցությունը հանուն արեւմտյան ազդեցության։
Ավելին, Հայաստանի ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ Իրանը կարևոր տեղ է զբաղեցնում ձևավորվող նոր աշխարհակարգում, և Երևանը շահագրգռված չէ լարվածություն ստեղծելով տարածաշրջանային կայունության մեջ առանցքային դեր ունեցող հարևանի հետ։
Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման գործընթացը խոչընդոտ չէ իրանա-հայկական համագործակցության համար, և երկու կողմերն էլ շահագրգռված են ամուր երկկողմ հարաբերությունների պահպանմամբ։
-Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այսօր իրանա-թուրքական հարաբերություններում։
- Չնայած տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններին, Իրանը և Թուրքիան պահպանում են կայուն և զարգացող հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ շահերի վրա։ Երկու երկրներն էլ հասկանում են, որ իրենց համագործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանում կայունության համար, և ձգտում են փոխզիջումային լուծումներ գտնել նույնիսկ բարդ հարցերի շուրջ։
Թուրքիայի հետախուզության ղեկավարի վերջերս Իրան կատարած այցը շրջադարձային իրադարձություն է, որը ցույց է տալիս երկու երկրների ցանկությունը՝ ամրապնդել քաղաքական համագործակցությունը և համակարգել անվտանգության ջանքերը տարածաշրջանում: Սա ընդգծում է, որ Թեհրանն ու Անկարան պատրաստ են նոր քաղաքական կամք դրսևորել խնդիրների լուծման և իրենց ազգային շահերը պաշտպանելու համար։
Իրանա-թուրքական հարաբերությունները զարգանում են պրագմատիկ համագործակցության ուղղությամբ՝ չնայած որոշ տարաձայնություններին։ Երկու պետություններն էլ գիտակցում են քաղաքական համակարգման կարևորությունը և մտադիր են շարունակել երկկողմ կապերի ամրապնդումը։
https://iravunk.com/sim/?p=306000&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ