«ՀԱՋՈՐԴ ՄԵՆԱՄԱՐՏՍ ԼԻՆԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, «WBU» և «GBC» ՎԱՐԿԱԾՆԵՐՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑ

Սպորտ

Հայազգի մարզիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Գինեսի ռեկորդակիր ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ փետրվարի 15-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած Աշխարհի առաջնությանը վստահ հաղթանակ է տոնել չեխ բռնցքամարտիկի հանդեպ ու նվաճել «GBC» վարկածով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը, չեմպիոնական գոտին։ Մենամարտը անցել է լարված պայքարում, բայց Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ 4-րդ ռաունդում, երբ մրցավարը կանգնեցրեց մենամարտը, ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։ Սաքունցը ցուցադրել է վերահսկված մարտավարություն, առավելություն ստանալով առաջին իսկ ռաունդից։ Չնայած մրցակիցը փորձառու էր ու դիմադրեց մինչև վերջին պահը, նրա պաշտպանությունը չդիմացավ Սաքունցի հուժկու հարվածներին։ Յուրի Սաքունցը, այն հայազգի մարզիկն է, որի անունը վաղուց ընդգրկվել է սպորտի պատմության էջերում։ Նա ուժային եռամարտի Աշխարհի կրկնակի չեմպիոն է, ինչպես նաև Բռնցքամարտի Աշխարհի կրկնակի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող, WBU վարկածով Աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, նա նվաճել է նաև Համաշխարհային ձեռնամարտի ու Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսները։ Նրա բացառիկ նվաճումները վավերացվել են Գինեսի ռեկորդների գրքում ութ անգամ։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել արդեն հայրենիք վերադարձած Յուրիի հետ։

- Շնորհավորում ենք, Յուրի, Աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելու առթիվ։ Միակ հայազգի մարզիկն ես, ով նվաճեց այս բաղձալի գոտին։ Հետաքրքիր է, թե ինչ զգացողություններ առաջացան։

- Շատ շնորհակալ եմ։ Նշեմ, որ այս հաղթանակս նվիրում եմ իմ հայ ժողովրդին, «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին։ Մենամարտից այն կողմ կա ավելի մեծ իմաստ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին կողքիս։ Այս հաղթանակը միայն իմը չէ, այն պատկանում է իմ ազգին, իմ թիմին ու բոլոր նրանց, ովքեր պայքարում են արդարության համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մարզիչներին Հայկին, Արշակին ու Հենրիին, նրանց ներդրումը իսկապես շատ մեծ է իմ հաղթանակներում։ Շատ լավ զգացողություններ ունեցա, քանի որ Աշխարհին ևս մեկ անգամ ներկայացրի իմ հայ ազգին, իմ երկիրը ու ապացուցեցի բոլորին, որ հայն հաղթող տեսակ է։ 69 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Շատ պարտավորեցնող է այն, որ ես միակ հայ մարզիկն եմ, ով նվաճել է այս չեմպիոնական գոտին։

- Յուրի, իսկ ինչպիսին էր մրցակիցդ, հասցրել էիր նրան ուսումնասիրել մենամարտից առաջ։

- Մրցակիցս Միրոսլավ Շչերբան էր, չեխ մարզիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն է, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասնակից։ Իհարկե, հասցրել էի նրան ուսումնասիրել, նա իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 250 մենամարտ, որից 230-ում հաղթել է, բավականին շատ փորձառու էր։

- Իսկ ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը, միայն չեմպիոնական գոտին։

- Սա շատ մեծ մոտիվացիա տվեց ինձ հետագա մրցաշարերի համար։ Հաջորդ մենամարտս լինելու է ադրբեջանցի հակառակորդի հետ։ Շատ մեծ կլինի պատասխանատվությունը, ջանք չեմ խնայի ու լավ կպարապեմ։ Ճիշտն ասած, դեռ հստակ որոշված չէ օրն ու ամիսը, վայրը, սակայն հաջորդ մենամարտս դա կլինի։

- Շնորհակալություն, Յուրի, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

- Շատ զգացված եմ մշտապես ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում