Փաշինյանը փորձում է նվաստացուցիչ զիջումներով խաղաղեցնել ագրեսորին. Լևոն Զուրաբյան

Ներքաղաքական

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի «գաղափարախոսական ուղերձը» չէր պարունակում ո՛չ գաղափար, ո՛չ գաղափարախոսություն, և ո՛չ էլ ուղերձ: Դա ընդամենը իր 7 տարվա կառավարման ընթացքում հայտարարված տափակությունների և բովանդակազուրկ «աֆորիզմների» ամբողջական մի ժողովածու էր, որը կսազեր սովորական մի գրամոլի:

 

Այն կոչված էր «գաղափարախոսական» շղարշի տակ թաքցնել Սահմանադրության փոփոխության հետ կապված Ալիևի պահանջի կատարման պատրաստակամության մասին հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը գաղափարապես այնքան սնանկ է, որ չի կարողանում անգամ ասել, թե ի՛նչ է ցանկանում փոխել Սահմանադրության մեջ, որը ևս մեկ անգամ վկայում է, որ փոփոխության մասին հայտարարելու միակ դրդապատճառը Ալիևի վերջնագիրն է:

 

Փաշինյանը փորձում է նման նվաստացուցիչ զիջումներով խաղաղեցնել ագրեսորին, բայց միևնույն է՝ չի ստանալու Ալիևից իր փնտրած «կադաստրի թուղթը»` խաղաղության պայմանագիրը:

 

Իշխող թիմը նաև բացարձակ անհամարժեք է աշխարհաքաղաքան կտրուկ փոփոխություններին: Ամերիկյան քաղաքականության շրջադարձը Թրամփի կամ Իլոն Մասկի քմահաճույքը չէ, այլ ամերիկյան գերտերության գերբեռնվածության և գերտարածվածության հետևանք: Այդ շրջադարձի նպատակն է` կանխել ԱՄՆ-ի ընթացքը դեպի ֆինանսական ճգնաժամ, որում այն կհայտնվի, եթե արմատապես չկրճատի կառավարության ծախսերը:

 

Հայաստանի քաղաքականությունը վերջին տարիներին կառուցվել է պրոպագանդիստական մի կեղծ թեզի վրա, ըստ որի Ռուսաստանը անխուսափելիորեն պարտվելու է Արևմուտքին: «Վեկտորի փոփոխության» այս արկածախնդիր քաղաքականությունն այսօր հայտնվել է փակուղու մեջ:

 

Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորումը էապես կթուլացնի աշխարհաքաղաքական սպառնալիքները ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, Հայաստանի համար կա մեկ ուրիշ ահեղ սպառնալիք, որի հաղթահարման հեռանկարն անգամ դեռ չի երևում: Խոսքն այն վտանգի մասին է, որը կսպառնա մեր ազգային շահերին, եթե Իսրայելին կհաջողվի Միացյալ Նահագներին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում